Լրահոս

Սերժ Սարգսյանը մոռացել է Վլադիմիր Պուտինի խոսքերը. ինչու՞ է թաքցվում ճշմարտությունը

 

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հաղորդավարի հարցին՝ խոսեց նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարաման մասին:

Նախ Սերժ Սարգսյանը հայատարարեց, որ երբևէ չի լսել ռուսական կողմի պաշտոնական պատասխանը, առ այն որ դա բիզնես է: Ռուսական կողմի պաշտոնական պատասխան ՀՀ նախագահը համարում է կամ նախագահի, կամ արտաքին գործերի նախարարի շուրթերից հնչած խոսքերը:

Հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանը փորձում հավատացնել, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարաման հետ կապված Ռուսաստանը պաշտոնական տեսակետ չի հայտնել: Սերժ Սարգսյանը այնքան ջանադրաբար է փորձում քողարկել ճշմարտությունը, որ անգամ չի հիշում մեկ տարի առաջ տեղի ունեցած հանդիպումը, որի ավարտից հետո ինքը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսով էին հանդես եկել: Ասուլիսի ընթացքում Պուտինը Սերժ Սարգսյանի կողքին կանգնած պատասխանում է զենքի մատակարարաման հարցին:

Պուտինը նկատում է, որ  Ադրբեջանի նման հարուստ երկիրը կարող է ցանկացած երկրից, գրեթե ցանկացած տեսակի զենք զինամթերք գնել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing