Լրահոս

Սերժ Սարգսյանը նշանակել է ԱԱԽ քարտուղար

 

serj

News.am ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝հոկտեմբերի 5-ին,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար եւ իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում:

Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին նախագահը շնորհավորել է եւ վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձեւավորելուն եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն:

Արմեն Գեւորգյանը եւ Յուրի Խաչատուրովը վստահեցրել են Հանրապետության նախագահին, որ իրենց գործունեության ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմը եւ ԱԱԽ քարտուղարությունը լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ավելի բարձրացմանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara