good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրը

 

 

1cea55658f44804e90bdc9d478363ad1

hraparak.am-ը գրում է. «Ժամանակին շատ եմ մեղադրել Լեւոն-ՏերՊետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Բայց մի պահ, երբ պատկերացնում ես քեզ նրանց փոխարեն նախագահի աթոռին նստած, հասկանում ես, թե ինչքան դժվար է, քո ամեն մի խոսքից կախված է քո երկրի ճակատագիրը»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նա նաեւ նշեց, թե Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մեջ բավականին դրական բաներ է տեսնում: «Փոխլրացնող արտաքին քաղաքականությունը ես սկզբում լավ չէի պատկերացնում: Ու շատ դժվար է մեր նման փոքրատարածք երկրի համար նման քայլ անելը: Այսինքն՝ միջազգային ասպարեզում խաղալ եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի, եւ երրորդ բեւեռ դառնալ ցանկացող Չինաստանի հետ: Դա շատ բարդ խաղ է, որն ստացվում է, եւ երեք ուղղություններն էլ, թեկուզ մեկը մյուսին դեմ լինելով, Հայաստանին ինչ-որ հարցում օգնում են: Դա նշանակում է, որ դու ճիշտ ես տանում խաղը»,-ասաց Ավետիսյանը: Արտաքին հարաբերություններում, ըստ Արիական Միաբանության առաջնորդի, Սերժ Սարգսյանը գուցե հաջողում է, սակայն ներքին կյանքում՝ ոչ այնքան: «Ամեն անգամ նոր կառավարություն ձեւավորելիս հույս ես տածում, որ նոր դեմքեր կտեսնես, ոչ թե, շախմատային լեզվով ասած՝ փոխատեղումներ: …Եթե Սերժ Սարգսյանը փորձի կրկնել Վազգեն Սարգսյանին, որը վարչապետ դառնալուց հետո ասել էր՝ ինչ տարել՝ տարել եք, դրեք սեղանի վրա, ես ձեզ չեմ պատժում, բոլորս էլ կույս ու սուրբ չենք, եւ ով ինչ տարել է՝ դնում ենք գործի մեջ, երկրի բյուջեն ենք մեծացնում, հիմնարկներն ենք աշխատեցնում եւ շատ քիչ վարկեր ենք վերցնում: Այսինքն, էնքա՜ն էին տարել, որ կարելի էր դա անել: Հիմա ես էնքան կուզեմ, որ մինչեւ էս վարչական համակարգի փոփոխությունը Սերժ Սարգսյանը հայտարարի նման մի բան, նույնն էլ ինքն ասի՝ բոլորս էլ սուրբ ու կույս չենք, ու բերեք տարածն օգտագործենք երկրի համար: Ոչ թե օֆշորային գոտիներում բիզնեսներ դնենք: Ասի՝ մեր ժողովրդի փողերն են, բերեք մեր երկրում օգտագործենք էդ փողերը»: «Իսկ մտավախություն չունե՞ք, որ Սերժ Սարգսյանի հետ գուցե լինի այն, ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ» մեր դիտարկմանն Արմեն Ավետիսյանն արձագանքեց. «Ոչ մի հայի չեմ ցանկանում նման միջազգային դաժանության արժանանա, թեկուզ տեղի լամուկների ձեռքերով: Բայց մի օր դա պետք է արվի: Մեկը պիտի անի դա, ի վերջո, էսպես չի կարող շարունակվել: Մեկը, թեկուզ իր կյանքի գնով, պիտի որոշի ու անի էդ ամեն ինչը: Շուռ պիտի տա իսկապես, շորը ոնց են շուռ տալիս, այ, էդպես պիտի շուռ տա երկիրը, ու ասի՝ մաքուր էջից սկսում ենք, ինչ կերել ենք՝ վերադարձնում ենք, ժողովուրդ, ների՜ր մեզ, քեզ ենք տալիս, ծաղկացնում ենք երկիրը: Մի քիչ հեքիաթային բան եմ ասում, բայց իրականությունից կտրված չէ, կարելի է անել: Իսկ Վազգեն Սարգսյանը փորձում էր նման բան անել, եւ շատերը, հենց իր շրջապատից, ահաբեկվել էին, քանի որ գիտեին՝ Վազգենը որ ասել է, կանի: Նույնիսկ այսօրվա իշխանության մեջ եղածները, որոնք կային նաեւ այն ժամանակ, ահաբեկված էին»։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing