good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանը ռազմածովային ուժերը մտցրել է հակառակորդի տարածք…

 

d5814edc6af0d0dc560b214ce03af8dd

ՍերԺ Սարգսյան- Հովիկ Աբրահամյան պատերազմը բոլոր առումներով վերլուծվեց, մեկնաբանվեց, բայց ռազմական մասը բաց մնաց: Փաստորեն Սերժ Սարգսյանը ռազմածովային ուժերը մտցրել է հակառակորդի տարածք.

«Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից, ու կարճ ժամանակում չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում, գնում են»:

Գործընթացը սկսվել է: Ռազմական առումով դա նշանակում է՝ առուների կապիտուլյացիա կամ կամավոր ոչնչացում: Փաստորեն հայտարարվել է ծովային պատերազմ: Ի մի է բերվել ռազմածովային նավատորմը ու սպասվում է լուրջ ծովամարտ: Պատերազմի ժամանակ ռազմական կատեգորիա չէ հակառակորդի խղճի վրա ազդելը, ինչպես փորձեց անել Հովիկ Աբրահամյանը. «Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Կախված այն բանից, թե ջրափնյա գծի երկարությունը ինչքան է կազմում, ըստ այդմ անհրաժեշտ կլինի ճշտել ռազմական նավատորմի չափը: Մինչև ու՞ր կարող է ծավալվել գրոհը: Ցամաքային ուժերը՝ այսինքն ժողովուրդը, ուշի ուշով հետևում է, թե ծավալվող ռազմական գործողություններն ինչով կավարտվեն: Կարծում եմ այս պատերազմում ժողովրդի անհրաժեշտությունը չկա, որովհետև մարտի են մղվել ծանր նավատորմերը:

Հասմիկ Բաբաջանյան

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...