Լրահոս

Սերժ Սարգսյանը սկսել է իր հրաժարականի պրոցեսը. Պարույր Հայրիկյան

 

arm146121464150

arm146121464150 — «Սասնա Ծռեր» զինված խումբը արդեն մի քանի օր է ինչ իր վերահսկողության տակ է պահում ՊՊԾ գունդը: Այս օրերին կատարվածի վերաբերյալ դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդավոր այս լռությունը` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համարում է հրաժարականի ներկայացում.«Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ «Սասնա Ծռեր» խմբի տղաների պահանջին և նա սկսել է իր հրաժարականի գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պարույր Հայրիկյանը` ավելացնելով, որ ցանկացած երկրում նման դեպք կատարվելուց հետո, երկրի նախագահը անմիջապես պետք է ասպարեզ դուրս գար.«Եթե ինքը իրեն նախագահ է համարում, ապա պետք է արդեն իսկ իր խոսքով հանդես գար: Ըստ երևույթին նա սկսել է խմբի պահանջի կատարումը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...