Լրահոս

Սերժ Սարգսյանը սկսում է հանձնե՞լ Արցախը

 

5-11_0

lakmoes.am-ը գրում է.   «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։

Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում: Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում:

Առաջին հերթափոխին մեկնել է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի է ունենում զենքի հանձնում-ընդունում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև: Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...