Սերժ Սարգսյանը թող տանձից, խնձորից ու մանդարինից խոսի. Նիկոլ Փաշինյան

1

yelaket.am —  «Այսօր բողոքի գործողությունների ծավալը կրկնապատկվել է, հանրապետության ողջ տարածքով է տարածվել: Մենք շարունակում ենք նույն քաղաքականությունը վարել և մեր գործողություններում բացառվելու է բռնությունը»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այսօր բերման ենթարկվածների թիվն ավելացել է, քանի որ ցույցերին մասնակցող քաղաքացիների թիվն էլ է ավելացել: «Մենք ունենք 80 տոկոս աջակցություն, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: ՀՀ քաղաքացին ազատագրված է, նրան կանգնեցնելն այլևս անհնար է: Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանն ի վերջո բացի իր աչքերը, տեսնի, որ ողջ հայ ժողովուրդը մերժում է իրեն, ինքը պետք է հեռանա»,- հավելեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հարցադրմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով իշխանություն ստանձնի, լեգիտիմ կլինի՞, Փաշինյանը պատասխանեց. «Ո՞վ է լեգիտիմությունից խոսում, Սերժ Սարգսյանը թող տանձից, խնձորից ու մանդարինից խոսի»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache