Լրահոս

Սերժ Սարգսյանը` «խոշորացույցի» տակ

 

serj-sargsyany-khoshoracuyci-tak

«Շրջանակային համաձայնագրի ստորագրումը վերջին փուլում է

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին երեկ «Մեդիա կենտրոնում» ասել է, որ, հավանաբար, -ին արդեն վերջնականապես կստորագրվի ԵՄ-ի հետ Շրջանակային կոնվենցիան, 2017-ին, հայտնում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելիս խնդիրները կապված են եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Այժմ, ըստ եվրոպացի պաշտոնյայի` որևէ խնդիր չկա և Սվիտալսկին կասկած անգամ չունի, որ Շրջանակային կոնվենցիան կստորագրվի:

Արդյոք այդ բանակցությունների փուլը կարո՞ղ է լինել վերջնական՝ Սվիտալսկին պատասխանել է. «Ակնկալում ենք, որ այս դրական գործընթացը 2017-ին կպահպանվի և արդյունք կձևավորվի: Հեռանկարը բավական լավատեսական է, շատ ծանր աշխատանք է իրականացվում, բանակցությունների վերջին փուլն է: Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելն ու ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017-ին»:

Ըստ նրա, այս կարևոր փաստաթղթերը՝ սկսած Շրջանակային փաստաթղթից, կարող են նոր որակ հաղորդել: Նա հստակ հասկացրել է, որ ԵՄ-ի համար կա 5 գերակա ուղղություն՝ ընտրական գործընթացը, բավականին լուրջ աջակցություն գումարի տեսքով ԵՄ-ն արդեն հատկացրել է, երկրորդ՝ ցանկանում են քննարկումները շարունակել ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նոր կառավարության արած հայտարարությունների հիման վրա, երրորդ գերակա ուղղությունը մնալու է համագործակցությունը և աջակցությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 15 մլն եվրո՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և աշխատելու են, որ բնակչությանը տեսանելի լինեն արդյունքները:

Հաջորդ ուղղությունն է մարդու իրավունքների հետ կապված բյուջետային օժանդակության պայմանագրի իրականացումը, և 5-րդ կարևոր ուղղությունն է` ինչպես ամրապնդենք պետական համակարգի անկախությունը: ԵՄ-ն դատական համակարգի անկախության համար ավելի քան 15 մլն եվրո է հատկացրել, ավելի քան 10 մլն-ի էլ նոր պայմանագիր է ստորագրել»:

Հարցին՝ որո՞նք են այն խոչընդոտները, որ հենց վաղը Շրջանակային կոնվենցիան չի ստորագրվում, հայկական կողմի՞ց են այդ խոչընդոտները ստեղծվում՝ Սվիտալսկին պատասխանել է. «ԵՄ չափանիշներով Շրջանակային կոնվենցիայի բանակցությունների տեմպը շատ բարձր է եղել և շատ կառուցողական: Սովորաբար նմանատիպ երկկողմ բանակցությունները ավելի երկար են տևում: Միգուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ-ի դիտանկյունից այս բանակցությունները շատ արագընթաց են՝ հաշվի առնելով հանդիպումների հաճախությունը, երկխոսության տեմպը՝ ճեպընթաց է եղել: Դեռևս չլուծված են որոշ խնդիրներ, որոնք քաղաքականապես այդքան դժվար լուծելի կամ կասկածելի չեն: Մենք կասկածի տակ չենք առնում այդ հարցերի լուծելիությունը՝ խելամիտ ժամկետում: Գործադրվող ջանքերը շատ լուրջ են, կառուցողական և անկեղծ»:

Ուշագրավ բացահայտում` տեսախցիկների տեղադրման հայտատու կա

Սվիտալսկին անդրադառնալով ընտրություններին տեսախցիկներ տեղադրելու հարցում առաջացած խնդիրներին, ուշագրավ բացահայտում է արել. «Մենք լիահույս ենք, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան փետրվարին կհասնի Հայաստան և կփորձարկվի, որ պատրաստ լինի ընտրություններին: Տեսախցիկների մասով քննարկումը շարունակվում է: Փաստ է, որ հայտատուն՝ մրցույթի մասնակիցը առաջարկել է պահանջկոտ պարամետրերի դիմաց գին, պարամետրեր, որոնք չափազանց մեծ են՝ ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես լավատես եմ, որ այդ ընկերության հետ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի կուսակցությունների համար և այդ ընկերության համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք գիտենք, որ լուծումը կատարյալ չի լինելու, 100 տոկոսանոց երաշխիք չի կարող տալ ոչինչ, որ սողանցք չմնա, բայց եթե նույնիսկ այն կատարյալ չէ, պետք է ձգտել դրան»:

Փաստորեն, տեղեկություն կար, որ տեսախցիկների համար հայտեր չեն ներկայացվել, բայց Սվիտալսկին խոսել է մեկ հայտատուի մասին: Ինչ պահանջներ է նա ներկայացրել, որ համաձայնության չեն գալիս, բացի այդ, կան լուրեր, որ տեսախցիկների ձեռքբերման համար իշխանությունները ԱԱՀ են ուզել: Սվիտալսկին հավելել է, որ քննարկումներին ինքը չի մասնակցում, բայց տեղյակ է, որ ինտենսիվ քննարկումներ են լինում. «Պետք է գտնվի լուծում, որը ձեռնարկությունը կարող է իրագործել: Տեխնիկական տարբեր տարբերակներ կան, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ լուծում պետք է գտնել մինչև գոնե շաբաթվա վերջ: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ԵՄ-ն ՀՀ-ի հետ ունի համաձայնագիր, որով մեր բոլոր պրոյեկտները ազատված են ԱԱՀ-ից: Կարծում եմ, այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, կարող է նույնպես համարվել ԵՄ-ի ծրագիր: Կառավարության դիրքորոշումը այս հարցում բավականին կառուցողական է»:

Թափանցիկ ակնարկներ

Այստեղ հարց է առաջ գալիս՝ եթե մեխանիզմները չլինեն, դա կանդրադառնա՞ ԵՄ-ՀՀ հարաբերությունների և համագործակցության վրա: «Լավ, արդար, թափանցիկ ընտրությունները կօգնեն, որ համագործակցության նոր հնարավորություններ գտնենք և ստեղծվի լավ մթնոլորտ՝ մեր ապագա շփումների համար: Մենք այնքան ներդրում ենք արել ոչ միայն փողի, այլ նաև քաղաքական օժանդակության տեսքով և հստակ շահ ունենք»:

Ակնհայտ է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ակնարկը` ամենայն ուշադրությամբ հետևելու են, թե ինչ չափով կարող են ընտրախախտումներ կրկնվել: Դա է պատճառը, որ պաշտոնյան խոսել է տեսախցիկների մեխանիզմի ներդրման մասին, ինչը կեղծիքների կանխարգելման միջոց է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://hayeli.am/article/981402

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing