Լրահոս

«Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ տեղյակ է եղել ադրբեջանցիների սպասվող հարձակման մասին»

 

serj

armlur.am-ը գրում է. ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է. «Հայ դավաճանների ներկայիս պարագլուխ Սարգսյան Սեռժիկը տգետ է բոլոր ասպարեզներում, այնքան տգետ, որ ինքն անձամբ է իր դեմ հայտարարություն տալիս իր կատարած հանցագործություն մասին: Վերջին այդպիսի հայտարարությունը նա արեց օրերս, երբ խոստովանեց, որ ինքն ու պն ղեկավարությունը նախապես տեղյակ էին ադրբեջանցիների սպասվող հարձակման մասին: Հնարավո՞ր է պատկերացնել, որ որեւէ երկրի նախագահ ու պն ղեկավար իրենց թույլ տան իմանալ թշնամու նախահարձակ լինելու օրերը եւ այդ մասին տեղեկությունը գաղտնի պահեն դիրքերում գտնվող իրեց զորքերից: Սա նշանակում է, որ մեր հարյուրավոր սպանված եւ վիրավոր զինվորների թափած արյան ողջ պատասխանատվությունը ընկնում է Սեռժիկի եւ նրա լաքեյ Օհանյանի վրա: Սա արյունոտ դավաճանություն է, սա մեջքին դանակ խրել է: Մահ դավաճանին ու դավաճաններին: Սեռժիկի տգիտության մի բոցն էլ բռնկեց երեկ, երբ նա շնորհավորեց ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանին՝ Պուլիցերյան մրցանակ ստանալու կապակցությամբ: Նրա ուղերձում կար այսպիսի մի արտահայտություն ,,…ամերիկահայ հանճարեղ գրող Սարոյանից հետո(Սարոյանը քո քեռին չէ որ նրա անուն ազգանունը պետական փաստաթղթում ամբողջությանբ չես գրում) Դուք 2-րդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձրունքը,,: Պարզվում է, որ ոչ միայն ինքը չգիտի, որ այդ ,,2-րդը,, սխալ է, այլեւ այն, որ նախագահականում չկա մեկը, որի մտքով անցներ այդ ,,2-րդը,, գրելուց առաջ համակարգչի օգնությամբ ստուգեր դրա ճիշտ լինելը: Իրականում դա Պուտիլերյան մրցանակի արժանացած ամերիկահայերի 4-րդ մրցանակն էր: Առաջինը 1940-ին ստացել է գրող Վիլյամ Սարոյանը, երկրորդն ու երրորդը 1972ին եւ 1980-ին ստացել է հետաքննող լրագրող Ստեֆան Քյուրքչյանը եւ չորրորդը 2016-ին ստացավ գրող Փիթեր Բալաքյանը: Ամոթ է արա՛, հո միայն թալանն ու որոճալը չէ ձեր շեֆի եւ ձեր գործը»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing