Լրահոս

Սերժ Սարգսյանի առաջարկը. որն է լինելու պատասխանը

 

Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաս­տանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում ե, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարու­թյան գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Մամուլում օրերս հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության  ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետեւյալ կոնֆիգուրացիան է լինելու, մի փոխվարչապետը կլինի վարչա­պետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ ֆինանսների նախկին նախա­րար Գագիկ Խաչատրյանը, որը վեր­ջին ամիսներին կրկին ակտիվացել է, նախագահականի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն Էլ ստանձնել են նրա «փիառը», որդու՝ Արցախի սահմաններին կատարած ներդրումային ծրագրերն են լուսա­բանվում եւ այլն: Քննարկվում է նաեւ Հովիկ Աբրահամյանին Երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները սա իշխանությունների կողմից նպատակային բաց թողնված տեղեկատվություն է: Հրապարկաման մեջ նշված երեք գործիչներին այս կերպ առաջարկ է արվում, որպեսզի նրանք մտածեն և երբ ժամանակը գա պետք է պատասխանեն, թե որ ճանապարհով են գանալու:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում ժամանակ կորցնել և հասկանում է, որ սույն գործիչները ունեն բավական ֆինանսական ու մարդկային ռեսրուրսներ, որպեսզի խնդիրներ ստեղծեն 2018 թվականին: Նրանց դեռ այս գլխից հասկացնում են, որ վարչապետի պաշտոնում որևէ մեկը բացի Սերժ Սարգսյանից չի կարող հավակնություններ ունենալ, իսկ ահա փոխվարչապետների պաշտոնները՝ լայն լիազորություններով, խնդրեմ կարող եք վերցնել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing