good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանի ցանկությունն է՝ պարտվել առանց պատերազմի

 

detail_b725a33eae6f377223f06c03acd1ae3c

galatv.am — «Դատելով վերջերս ՌԴ նախագահի՝ Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցից՝ փորձում եմ ենթադրել, որ ղարաբաղյան կարգավորման առումով նոր զարգացումներ չեն լինի, և գործընթացը կթևակոխի տարիներ շարունակվող անարդյունավետ բանակցությունների փուլ: Հստակ է, որ Ադրբեջանը կշարունակի պատրաստվել պատերազմի և սպառազինության նոր ձեռքբերումներ կունենա. ռուս-ադրբեջանական նոր պայմանագրերը, որոնք հնարավորություն են տալիս Բաքվում սպասարկել ռազմական ուղղաթիռներ և իրականացնել ինքնաթիռների հավաքում, սրա մասին են խոսում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի հանդիպումներին՝ Ալիևի, Էրդողանի, ապա նաև Սերժ Սարգսյանի հետ, իր կարծիքը հայտնեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Նրա կարծիքով, այս ամենին պետք է հակադարձել հակաօդային համակարգի արդիականացմամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի ՀՕՊ-ին: Պատերազմից կարելի է խուսափել միայն ռազմական հավասարակշռությամբ, պնդում է Հայկ Խանումյանը:

Սակայն հիշյալ տարբերակն արդյոք ապահով կարող է լինել Սերժ Սարգսյանի համար՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը և Արցախի մոտեցումը:«Ցավոք, ներկայիս կառավարման համակարգի և տնտեսական վիճակի պայմաններում անհնար է հասնել նման հավասարակշռության ռեսուրսների բացակայության պատճառով: Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ լուրջ բարեփոխումներն, օրինակ տնտեսական մենաշնորհների վերացումը, կարող է կործանարար լինել իր իշխանության համար: Միևնույն ժամանակ տնտեսության զարգացումը և անվտանգության առաջնային խնդիրների լուծումն ուղղակիորեն կապված են մենաշնորհների վերացման հետ: Դրա համար Սերժ Սարգսյանը կողմ է հարցի լուծման պարտվողական մոտեցմանը. այն է՝ հանձնել տարածքներ անորոշ կարգավիճակի և թղթային երաշխիքների դիմաց, ինչը հնարավորություն կտա նրան փող չծախսել անվտանգության համար և պարտվել առանց պատերազմի՝ կարգավորման իմիտացիա ստեղծելով»:

«Արցախում բոլոր քաղաքական ուժերը դեմ են տարածքային զիջումներին, հանրային կարծիքը նույնպես կտրականապես դեմ է տարածքներ հանձնելուն, զրոյական է հավատը միջազգային երաշխիքների նկատմամբ: «Սասնա ծռեր»-ի քայլը, որն էապես պայմանավորված էր ՀՀ իշխանությունների պարտվողական քաղաքականությամբ, կարող է նախադեպ դառնալ այլ խմբերի կամ անհատների համար: Հետևաբար, կարծում եմ այս փուլում կարգավորման հստակ պարտադրանք չկա Ռուսաստանի կամ այլ գերտերության կողմից, պարտադրողը հիմնականում ստեղծված վիճակն է: Կամ վերացնում ենք մենաշնորհները, բարձրացնում կառավարման արդյունավետությունը, կարողանում ստեղծել ռազմական հակակշիռ ու զուգահեռաբար զարգանալ, կամ կորցնում ենք ամեն ինչ փուլ առ փուլ կամ միանգամից»:

 Արմենուհի Վարդանյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing