Լրահոս

Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի միջեւ այլ պայմանավորվածություն կա

 

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ ընտրություններում պարտված ուժերը որոշում են իրենց անելիքը, այն է` մասնակցե՞լ հետընտրական զարգացումներին, թե՞ ոչ, հաղթող ուժն արդեն ապագայի ծրագրեր է մշակում։

Հաշվի առնելով ստացած տոկոսները, ՀՀԿ-ն, պարզվում է, մեծ աջակցության կարիք չունի եւ կբավարարվի նախկինում ունեցած համագործակցությամբ։ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս կուսակցությունում սկսել են քննարկել, որ ավելի ճիշտ է խորհրդարանում կրկին կոալիցիա ձեւավորել «հին ընկերների»՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն, փակել համագործակցության ճանապարհը «Ծառուկյան» դաշինքի, նույնն է թե` ԲՀԿ-ի հետ։

Հանրապետական մեր զրուցակիցը պնդեց, որ, այսպես թե այնպես, նրանք չեն ունենալու լրացուցիչ ուժերի կարիք, այնպես որ, առանց նրանց էլ «յոլա» կգնան։

Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ այլ պայմանավորվածություն կա»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing