Սերժ Սարգսյանի եղբայրը հրաժարական է տվել

183

Araratnews.am-ի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել Մատենադարանի հոգաբարձուների  խորհրդի անդամ, Մատենադարանի փորձագետ, նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը:

Հիշեցնենք, որ politik.am կայքը, օրեր առաջ լուր էր հրապարակել այն մասին, որ Լևոն Սարգսյանը գրեթե չի հաճախում աշխատանքի, բայց պարտաճանաչ աշխատավարձ է ստանում:

«Լևոն Սարգսյանը, Մատենադարանի աշխատակիցների հավաստմամբ,  ոչ մի անգամ չի եկել աշխատանքի: Փոխարենը նա շատ ուշադիր է աշխատավարձի օրերի նկատմամբ, և հետևում է, որ իր աշխատավարձը , որը կազմում է 100 000 ՀՀ դրամ, հանկարծ չուշացնեն:  Եղել են դեպքեր , երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին»,- գրել է կայքը:

Լևոն Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ հենց այս հրապարակումն է եղել: Գրել է AraratNews,am լրատվականը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache