Լրահոս

Սերժ Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն կստանա

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, Պնախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի։

Նիստում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, եւ դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, արդարադատության նախարարության եւ կառավարության։ Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից։

Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաեւ Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի, եւ, մեր տեղեկություններով, խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ժամանակին լուրեր կային, որ նա է լինելու Մատենադարանի տնօրենը»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing