Լրահոս

Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար Գյումրիում մեկնարկել է ստորագրահավաք

 

levon

ԳԱԼԱ-ի նախաձեռնող խումբը գյումրեցիների պահանջով կազմակերպում է ստորագրահավաք՝ ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Նախաձեռնող խումբն օրենքով սահմանված կարգով կազմում և համայնքի ղեկավարին ներկայացնում է ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության միջնորդագիրը՝ ներկայացնելով նաեւ նախաձեռնությանը կողմ բնակիչներից ստորագրահավաքի լրացված պաշտոնաթերթիկը:

ԳԱԼԱ-ն այսօր Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանից ստացավ պաշտոնաթերթիկի ձեւը, եւ արդեն գործընթացը համարում ենք ազդարարված:
Կան նաեւ գյումրեցիներ, ովքեր հասցրել են դնել իրենց ստորագրությունը՝ միանալով նախաձեռնությանը:

Գյումրեցիները վրդովված են, որ հիմնավոր բացատրություն չի ներկայացվել, թե ինչ արժանիքների համար է Սերժ Սարգսյանի եղբորը տրվում մեր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ավագանու անպատվաբեր որոշումները չեղարկել է հարկավոր գյումրեցիների ճնշմամբ:

Եթե հավաքվի բավարար չափով ստորագրություն, ավագանին ստիպված է լինելու կամ ընդառաջ գնալ գյումրեցիների պահանջին, կամ հերթական անգամ ապացուցել, որ այս մարմինը ծառայում է գործող քաղաքապետին եւ գործի բնույթը համայնքի ղեկավարին հաճո որոշումները դակելն է միայն:

Հավելենք, որ համայնքի ավագանու նիստի օրակարգում Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը մտցնելու նախաձեռնությանը կարող են միանալ Գյումրիում հաշվառված տասնվեց տարին լրացած քաղաքացիները:

Պաշտոնաթերթի վրա հարկավոր է լրացնել անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը եւ դնել ստորագրություն:
Սահմանված չափով ստորագրություն հավաքելու պարագայում հարցն ինքնաբերաբար դառնում է ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը:

Համայնքի բնակիչների նախաձեռնությունը քաղաքապետի կողմից պարտադիր կարգով ներկայացվում և քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Արմենուհի Վարդանյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing