Լրահոս

Սերժ Սարգսյանի երկրորդ առերեսումը. երրորդը չի լինի

 

Եվրամիության արտաքին հարաբերության եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Հայաստան-ԵՄ խորհրդի նիստից հետո Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու Եվրամիության պատրաստակամությունը:
Կողմերը հույս էին հայտնել նաեւ, որ աշնանը Բրյուսելում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության Վեհաժողովում Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն հարաբերության նոր համաձայնագիրը: Բրյուսելում այդ հանդիպումից հետո Երեւան է ժամանել նաեւ Եվրախորհրդարանի պատվիրակությունը, որը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում ամփոփելու է համաձայնագրի շուրջ բանակցության ներկայիս փուլի արդյունքը:
Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համաձայնագիրը: Նախաստորագրումը տեղի ունեցավ մարտին, երբ Հայաստանում թափ էր հավաքում նախընտրական քարոզարշավը: Տեղի ունեցավ բավական անաղմուկ եւ համեստ:
Համաձայնագիրն ինքն էլ բավական համեստ է, թեեւ դրա շուրջ Հայաստանից բանակցողներն ասում են, որ զուտ ոլորտային ընդգրկման առումով այն պակաս չէ, քան Ասոցացման համաձայնագիրը, որ տապալվեց 2013 թվականին՝ Հայաստանի ԵՏՄ շրջադարձի պատճառով:
Այդուհանդերձ, նոր համաձայնագիրը չի արտահայտում ամենակարեւորը՝ Հայաստան-ԵՄ ազատ, անմաքս առեւտուրը: Պատճառը հենց ԵՏՄ-ն է, եւ դա է նաեւ սկզբունքային տարբերությունն Ասոցացման համաձայնագրից: Եվրոպան դեռեւս 2013-ի ամռանը Հայաստանին զգուշացրեց, որ հնարավոր չէ Ասոցացման համաձայնագիր ստորագրել՝ լինելով մեկ այլ մաքսային միության անդամ: Ամեն ինչ շատ պարզ է: Այդ դեպքում, Եվրամիության հետ անմաքս առեւտրի փաստացի ռեժիմ են ունենում Հայաստանի հետ միեւնույն մաքսային միության անդամ բոլոր մյուս երկրները:
Նոր համաձայնագիրն անկասկած քայլ առաջ է, գուցե մի քանի քայլ առաջ է Հայաստան-ԵՄ հարաբերության հարցում, սակայն զգալի հետ է Ասոցացման համաձայնագրից:
Այդուհանդերձ, անգամ այս դեպքում առկա է հարցը, որ հնչում է տարբեր փորձագիտական, լրագրողական շրջանակներում՝ կստորագրի՞ Հայաստանը գոնե այս համաձայնագիրը, թե՞ կարող է կրկնվել 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, եւ Ռուսաստանը կարող է պարզապես արգելել:
Համենայն դեպս, Հայաստանն արդեն նախաստորագրել է: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին տապալվեց ոչ միայն ստորագրումը, այլ նույնիսկ նախաստորագրումը, քանի որ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում պետք է նախաստորագրվեր Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Այդպիսով, ներկայիս համաձայնագրի նախաստորագրումը հուշում է, որ մեծ է ստորագրման հավանականությունը:
Իհարկե ամենեւին բացառված չէ, որ վերջին պահին Մոսկվան կարող է որեւէ խնդիր ունենալ Արեւմուտքի հետ եւ հանկարծ որոշել, որ իբրեւ խաղաքարտ պետք է օգտագործի Հայաստան-Եմ համաձայնագրի գործընթացը: Դա բացառել հնարավոր չէ:
Այդուհանդերձ, որեւէ ֆորս-մաժորից դուրս, մեծ է հավանականությունը, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի: Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ համաձայնագիրը լիովին ենթակա է Հայաստանի անդամությանը: Այդ առումով, Մոսկվայի համար նույնիսկ կարող է զուտ հոգեբանորեն հարմարավետ լինել ԵՏՄ թեկուզ առանձին անդամի հետ Եվրամիության որեւէ շրջանակային փաստաթուղթ, քանի որ դա անուղղակիորեն կարող է դիտվել որպես ԵՏՄ լեգիտիմության փոքր, բայց ակտ:
Իսկ Ռուսաստանի համար դա կարեւոր հարց է: Մոսկվան փորձում է հասնել նրան, որ ԵՏՄ-ն միջազգային ասպարեզում դառնա լեգիտիմ միավոր:
Հայաստանի իշխանությունը չէր գնա ԵՄ հետ մի գործընթացի, որում կունենար Ռուսաստանի հակազդեցության էական մտավախություն:
Իհարկե դա չի նշանակում, թե Ասոցացման գործընթացին Հայաստանի իշխանությունը գնացել էր՝ չճշտելով Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքը:
Ռուսաստանի վերաբերմունքը պարզապես փոխվեց: Կամ պարզապես Հայաստանի իշխանությունը հընթացս մտափոխվեց: Սարգսյանի համար Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունը Եվրամիությանը 2008-ի հատկապես Մարտի 1-ից հետո իր հանդեպ բարյացակամ տրամադրելու միջոց էր, Արեւմուտքին որպես ժողովրդավար առաջնորդ ներկայանալու միջոց: Երբ գործնականում այդ խնդիրը լուծվեց երեք տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանը սկսեց մտածել արդեն այլ խնդիրների մասին, ինչն էլ նրան դրեց դեպի Եվրասիա շրջադարձի անհրաժեշտության առաջ: Եւ որպեսզի արդարացում ունենա Եվրամիության մոտ՝ երեք տարվա բանակցությունից հետո կտրուկ շրջադարձի համար, իմիտացրեց Ռուսաստանի այսպես ասած ճնշում:
Ինչ խոսք, ուկրաինական իրադարձությունները կարծես թե ապացույց դարձան, թե ինչ կարող էր անել Ռուսաստանը: Բայց արդյոք համեմատելի էին Ուկրաինայի եւ Հայաստանի իրավիճակներն ու արժեքները Ռուսաստանի համար: Թեման իհարկե ծավալուն է, բայց իրավիճակները համեմատելի չէին: Ի վերջո, չէ՞ որ Ռուսաստանն օրինակ նույնը չարեց Վրաստանի ու Մոլդովայի դեպքում, նրանք ստորագրեցին, ու կարծես թե Մոսկվան կուլ չտվեց նրանց, ինչպես Ուկրաինայի Արեւելքը: Հետեւաբար այդքան էլ միարժեք չէ պնդումը, թե ուկրաինական օրինակը լինելու էր համատարած:
Մոսկվայի հնարավորությունը այլ էր Ուկրաինայում եւ այլ էր Հայաստանում: Հայաստանում էապես սահմանափակ, մի շարք հանգամանքների պատճառով:
Այլ է հարցը, որ այստեղ Մոսկվան ուներ իշխանափոխություն անելու հնարավորություն՝ ոչիշխանական բեվեռի միջոցով: Եվ եթե Սերժ Սարգսյանը հարկադրված էր գնալ ԵՏՄ, ապա միայն այդ ասպեկտի ճնշմամբ:
Ընդ որում, այդ տեսանկյունից իրավիճակն իսկապես ուշագրավ է եւ Հայաստանի ԵՏՄ շրջադարձի համար, Ասոցացման համաձայնագրի տապալման համար Սերժ Սարգսյանի հետ հավասարապես, իսկ գուցե նույնիսկ ավելի մեծ պատասխանատվություն ունի ոչիշխանական կոչվ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing