Լրահոս

Սերժ Սարգսյանի գաղտնի հանդիպումը Ծաղկաձորում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր:

Վերջին օրերին մինչև ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր և բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից:

Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing