Լրահոս

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ում քննարկվել է Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների հեռանալը

 

152-1024x576-300x168

 

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները նիստում որոշում են ընդունել, որի համաձայն ՀՀԿ խորհրդի կազմի անդամությունից ազատվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբովյանը, Հենրիկ Աբրահամյանը:

«Քննարկվել է պառլամենտական ընտրություններում ՀՀԿ-ի ծրագիրը, որը, կարծում եմ, հաջորդ շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի», — ասաց նա:

Անդրադանալով կուսակցությունից արտահոսքին ՝ ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ ՀՀԿ-ն առողջ օրգանիզմ է, ուստի, բնական են կուսակցությունից դուրս գալու որոշումները:

Անդրադառնալով ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի՝ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա վաղը կստանձնի այդ պաշտոնը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing