Լրահոս

Սերժ Սարգսյանի համակուրսեցին դպրոցը վերածել է համակենտրոնացման ճամբարի

 

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին,

Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներից

Հարգելի ՛ պարոն վարչապետ: Հաշվի առնելով Ձեր արդարացի մոտեցումը ՀՀ կրթության ոլորտին, այսօր մեր խոսքն ու խնդրանքը ուղղում ենք Ձեզ:

Մենք Մ.Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ծնողներ ենք, հասկանալի պատճառով չենք ցանկանում ենրկայանալ:

Արդյո՞ք Դուք տեղյակ եք, թե ինչ է կատարվում Ռ. Ազիզյանի ղեկավարած դպրոցում: Այնտեղ իշխում է վախի, սարսափի, ստորացումների մթնոլորտ: Ոչ մի ուսուցչի չի լինում մոտենալ, ինչ-որ հարց տալ, բոլորը վախեցած այս ու այն կողմ են վազում: Եվ այդ՞ ուսուցիչը պետք է կրթի 21-րդ դարի աշակերտ:

Բազմիցս դիմել են թաղապետարան և քաղաքապետարան, բայց ձայն բարբառո հանապատի…

Ռ. Ազիզյանը պարտադրում է կրել դպրոցական համազգեստներ, որի արժեքն է 5000-10000, դրանք աշակերտները կրում են զզվանքով, քանի որ անորակ են և 4 համար մեծ: Իրականում դրանց արժեքը չի գերազանցում 2000 դրամը: 9-րդ դասարանցիները, որոնք արդեն ավարտել են դպրոցը, դպրոցին են թողել իրենց գնած համազգեստը, իսկ Ռ. Ազիզյանը այդ համազգեստները նորից վերավաճառում է մեր երեխաների վրա:

Արդեն 8 ամիս է աշակերտներից, մեկ օրվա ընթացքում, կայծակնային արագությամբ, ստիպողաբար հավաքվել է 7000 դրամ, իսկ 1 դասարանցիներից 5000 դրամ, որն իբր թե վինետկաների գումար է, իսկ միթե դպրոցական վինետկաները այդքան թանկ կարող են արժենալ:

Դեռ անցած տարվանից 5-9 դասարանցիներից պարտադրաբար հավաքվել է 3000 դրամ, իբր բակում ծաղկանոցներ կառուցելու համար: Իսկ ծաղկանոցները դեռ չկան ու հարց է դրանք երբևիցէ լինելու են, թե ոչ:

Ծանոթներիցս մեկի որդին ավարտել է այս նույն դպրոցը և պատմում է, որ մեր «հարգարժան» տիկին Ռ. Ազիզյանը հրամայել է անբավարար նշանակել 11 աշակերտի և ի դեպ «2» նշանակվել են մատիտով, որից հետո ծնողներից պահանջելով կլորիկ գումար նշանակել է քննությունները:

Գիտեմ նաև, որ Ռ. Ազիզյանը վկայական (ատեստատ) է տվել դպրոց չհաճախող աշակերտի:

Ամենասարսափելին այն է, որ տնօրենը ուսուցչի վրա է վաճառում իր հագած, օգտագործած շորերը: Շորերի արժեքը սկսում 40.000-ից, իսկ այն ուսուցիչը, որը համարձակվում է մերժել գնել հագուստը, ենթարկվում է երկարատև հալածանքների և վիրավորանքների:

Ոչ մի ուսուցչի չի թույլատրվում անգամ 1 րոպեով դուրս գալ դպրոցի դռներից դուրս (անձնական և ոչ անձնական հարցերով): Ռադիոհանգույցով բազմիցս ստորացնում է ուսուցիչներին, աշակերտներին հրահանգում է հետևել ուսուցիչներին, խոսում են նրանք արդյոք հեռախոսով, թե ոչ, իսկ եթե նկատեն, որ ուսուցիչը օգտվում է հեռախոսից անմիջապես հայտնեն այդ մասին տնօրինությանը: Աշակերտների մոտ վիրավորում է ուսուցիչներին, ռադիոհանգույցով ի լուր աշակերտներին հայտարարում է, որ այստեղ ուսուցիչ չկա, բոլորը ձրի փող ստացողներ են, սպառնում է այլևս չվճարել ուսուցիչների աշխատավարձը: Տպավորությունը այնպիսին է, որ սա իր սեփական դպրոցն է և վճարում է սեփական գրպանից:

Տեսախցիկներ են տեղադրված ամենուրեք (չնայած, որ ինքն ունի իր լրտեսները, որոնք հետում են, թե ով ում բարևեց, ում հետ նստեց բուֆետում, ուր գնաց և ինչ շնչեց): Կարծես 11-րդ դպրոցը լինի Ռ. Ազիզյանի համակենտրոնացման ճամբարը:

Ամբողջ դպրոցը ողողված է նորանշանակ դասղեկներով, ամեն տարի նույն դասարանը դասավանդում է մեկ այլ դասղեկ և գիտեք թե ինչու՞, որովհետև նորանշանակ դասղեկները դասղեկության համար տնօրենին են վճարում 80.000 դրամ: Ռ. Ազիզյանը, ամիսը մեկ նշանակում է մեթոդ-միավորման նախագաներ, մեկը մեկից «խելացի» փոխտնօրեններ:
Ի դեպ, եթե նրան մոտենում ես որևիցե խնդրանքով կամ հարցով, նա հայտարարում է, որ ինքը ՀՀ նախագահ՝ Ս. Սարգսյանի համակուրսեցին է և նրան ոչ ոք չի կարող ուղղություն ցույց տալ:

Ուսուցիչներին պարբերաբար պարտադրում է ստորագրել դատարկ թղթերի տակ, որի վրա հետո հավաքում է ցանկացած տեքստ:

Ոչ մի անգամ և ոչ մի ուսուցչի անաշխատունակության թերթիկի ներկայացնելու դեպքում (հիվանդության համար) չի վճարում նրանց հասանելիք գումարը, քանի որ տնօրենի հաշվապահը իր փեսան է, որը երբեք չի լինում դպրոցում, սակայն միշտ արժանանում է ոգեշնչող պարգևավճարների:

11 դպրոցում կան արտոնյալ ուսուցիչներ, որոնք երևի աչքի են ընկնում իրենց լրտեսությամբ, բայց ոչ աշպատանքով, որոնք տարին տասերկու ամիս պարգևատրվում են «Լավ» լուրեր հայտնելու համար: Դպրոցում տիրում է մենիշխանություն, ուզում է դասարան է բացում, ուզում է փակում է:

Աշակերտներ կան, որոնք չեն գալիս դպրոց սակայն արգելվում է նշանակել նրանց բացակաները, քանի որ վերջում նրանք էլ պիտի մնացածի նման ավարտեն դպրոցը կլորիկ գումարի դիմաց:

Իսկ վերջում, եթե խոսքը գնում է կրթօջախի մասին, ասեմ այդ դպրոցում կրթութունը չունի որակ: Ուստի խնդրում ենք Ձեզ օգնել մեզ և այսուհետ տնօրեն նշանակել այնպիսի գիտակ և խելացի մարդու, ով կկարևորի գիտելիքը, ում համար բացարձակ արժեքը կլինի ուսումը և ոչ թե փողը: Փողն այս տնօրենի կուռքն է: Եթե քաղաքապետարանը, որտեղի աշխատողները Ռ. Ազիզյանի հարազատներն ու ծանոթներն են չի կարողանում լուծել այս հարցը, գուցե՞ այս դպրոցը անցնի նախարարության ենթակայության տակ:

Ուստի խնդրում ենք մեծարգո Կ. Կարապետյան մի անտեսեք այս չարիքը, չէ որ գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք այդ դպրոցից ոչինչ չեն կարող սովորել, իրենց հետագա ապրելիք տարիների համար:

Եղեք մեր՝ ծնողներիս և ինչու չէ ուսուցիչների կողքի, մենք ունենք այսօր Ձեր աջակցության կարիքը:

Կանխավ շնորակալություն..
Մ. Մելքոնյանի անվան 11 դպրոցի մի խումբ ծնողներ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara