Լրահոս

Սերժ Սարգսյանի Կատար ուղևորությունների գաղտնիքը

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց Կատարի Պետություն, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմիհասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունենալու  Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետաքրքիր է, որ վերջին մի քանի ամսիների ընթացքում սա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ այցն է Կատարի Պետություն: Երկու անգամ էլ նախագահականի տարածած հաղորդագրությունները գրեթե միևնույն տեքստն են պարունակում: Հայաստանը ակտիվ տնտեսական, քաղաքական հարաբերություններ չունի Կատարի հետ և նախագահի այցելությունները հարցեր են առաջ քաշում:

Ի վերջո նա այլ երկրներ է այցելում հարկատուների հաշվին և շատ կարևոր է, որ իր այցելությունների մասին ավելի բաց տեղեկություններ լինեն, որպեսզի մարդիկ հասկանան, թե նման այցելությունները ինչ են տալիս մեր պետությանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing