Լրահոս

Սերժ Սարգսյանի կողմից հնարավոր իրականացվելիք կտրուկ «վիրահատական» միջոցները կարող է չօգնեն եւ բերեն «մեծ պայթյունի»

 

Այն, որ իշխող կուսակցությունում առկա են եղել մշտապես ներքին խմորումներ, խմբավորումներ եւ դժգոհություններ, նորություն չէ եւ հայտնի է վաղուց: Սակայն հատկապես նախընտրական այս շրջանում դրանք էլ ավելի են խորացել եւ էլ ավելի են սրվել, այն աստիճան, որ նույնիսկ մամուլում հայտնվում են տեղեկություններ այդ մասին: Բացի այդ, հենց հանրապետականների քարոզարշավի վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունը, անկախ հավաստիացումներից, խորը ներքին ճգնաժամի շեմին է կանգնած եւ այստեղ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից հնարավոր իրականացվելիք կտրուկ «վիրահատական» միջոցները կարող է չօգնեն եւ բերեն «մեծ պայթյունի»:Այս վիճակը բնականաբր կապված է նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ «ֆասադն» հանդիսացող եռյակի ով լինելով եւ մնացածի` համեմատաբար ստվերում մնալու իրողությամբ, մյուս կողմից, հատկապես ռեյտինգային ցուցակով գնացող հանրապետականների գործելաոճով: Նույնիսկ կան խոսակցություններ որ Սերժ Սարգսյանն է որոշակի խոսել եւ նշել, որ դժգոհները եթե անցնեն ավելի լուրջ քայլերի, ապա կպատժվեն: Սակայն եթե «հաց ու ջուր տվող մայր գետից» կտրվելու սպառնալիքը ինչ որ իմաստով կարող է զսպել դժգոհներին իրենց գործողություններում, ապա ռեյտինգային ցուցակով գնացող թեկնածուների սխալ գործելաոճը, որի ամենից ցայտուն օրինակը Միհրան Պողոսյանի հայտնի արարքն էր, որը հասարակության մեջ խորը զայրույթ առաջացրեց, որեւէ սպառնալիքով անկարելի է համահարթեցնել, քանի որ ամեն դեպքում կան նաեւ մարդկային պարզ բարոյական նորմեր, որոնք չպետք է խախտվեն այս ընթացքում: Բացի այդ, հանրապետականում ըստ ամենայնի դեռ չեն կարողանում մարսել կուսակցական այսպես ասած բարեշրջման քաղաքականությունը, որը բերեց մի շարք առանցքային դեմքերի ետմղման: Այսքանից հետո չի բացառվում, որ ընտրություններից հետո եթե հետընտրական ցնցումներ լինեն, ապա այն նաեւ ազդի Հանրապետականի վրա ներկուսակցական պայթյունների տեսքով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara