Լրահոս

Սերժ Սարգսյանի նոր առաջարկը Ռուսաստանին

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանն անվանել է էներգետիկայի, տրանսպորտի, մետալուրգիայի և հեռահաղորդացական ոլորտում առանցքային առևտրա-տնտեսական գործընկերներից մեկը և հայկական տնտեսության գլխավոր ներդրողը։

«Ընթացիկ տարում մենք նշում ենք նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակը»,-նշել է Սարգսյանը հոդվածում, որը հրապարակվել է «Իզվեստիա» թերթում։

Նա ընդգծել է, որ երկրները մտադիր չեն կանգ առնել ձեռքբերածով։ Նրա կարծիքով՝ համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, ինչը կմղի Հայաստանին ու Ռուսաստանին նոր ինովացիոն լուծումների որոնման՝ հետագա փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար։

Նախագանը նշել է նաև ԵՏՄ-ի դերը երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

«ԵՏՄ-ին միանալուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են՝ հաշվի առնելով այն, որ մեր առջև բացվել է ԵՏՄ անդամ երկրների 180 մլն սպառողական շուկան։ Միությունը հնարավորություն է ստեղծում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար։ Դրանք, անշուշտ, մեծ առավելություններ են»,-ընդգծել է նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայկական և ռուսական կողմերը պետք է քննարկեն Գումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծումը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակում։ Այնտեղ նա ընդգծել է Հայաստանի տարածքում ստեղծված 102-րդ ռուսական ռազմաբազայի դերը։

«Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նշանակալի իրադարձություն է եղել 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ դիտարկվել են դրա ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման հանձնարարությունները։ Դրանց լուծման համար նպատակահարմար է հայկական և ռուսական կողմերի միջև Գյումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման շահագրգռված քննարկումը»,-ասվում է նախագահի հոդվածում։

Ինչպես նշել է նախագահը՝ համալիրի բազմապրոֆիլ մասշտաբն անհրաժեշտ է հաշվարկե այնպես, որպեսզի այն, զուգահեռ արդիականացման խնդիրների լուծմանը, կարողանա դառնալ հարթակ՝ Հայաստանի հետ սահմանկից պետությունների ու Ռուսաստանի միջև գործարար ռազմա-տեխնիկական համագործակցության հաստատման համար։

Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կծառայի նաև որպես գործոն՝ քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար։

Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ուղված է երկրի անվտանգության և կայուն ժողովրդավարական զարգացման ապահովմանը։

Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով. «Քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա, պատերազմը խնդիրների լուծման ճանապարհ չէ, և միայն երկխոսությամբ, այլ ոչ թե վերջնաժամկետների լեզվով կարելի է հասնել խաղաղության»։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing