Լրահոս

Սերժ Սարգսյանի փրկությունը Սասնա ծռերին անհապաղ ազատելու մեջ է

 

Serj-Putinka

lakmoes.am — Սերժ Սարգսյանի վերջը եկել է. մանևրելու տեղ նա կարծես այլևս չունի: Ժամանակը ցույց տվեց, որ շախմատագիտությունից միայն ՛՛ձեռք ես տվել, պիտի խաղաս՛՛ կանոնն է յուրացրել և քաղաքականության մեջ միայն այդ կանոնից է օգտվել:

Ուղղակի խաղալու համար ինչ-որ քայլ, կեսքայլ է անում՝ հաշվի չառնելով դրա հնարավոր բոլոր հետևանքները, այդ թվում՝ իր հետագա ճակատագրի վրա:

Երբեմն էլ վախից քայլ չի անում և թույլ է տալիս, որ իր վրայով ՛՛քայլեն՛՛ օտար երկրների ղեկավարներն ու հատուկ ծառայությունները, մի հաղթաթուղթն էլ՝ որպես ՛՛կոմպրոմատ-սպառնալիք՛՛, մի քանի անգամ օգտագործելով մի քանի զիջում կորզել:

2014-ի սեպտեմբերի 3-ին, երբ Պուտինը մի գիշերվա մեջ Հայաստանը Սերժի ձեռքով մտցրեց Մաքսային կամ ԵԱՏՄ աննպատակ միություն, հավանաբար իսկապես  պատերազմի ռեալ սպառնալիքը՝ Արցախի սահմանների մոտ իրականացվող զորաշարժն էր ցույց տվել /այդ մասին որոշ հրապարակումներ եղան մամուլում/:

Այդուհանդերձ, պատերազմը եղավ այս տարվա ապրիլին. Ս. Սարգսյանն ընդամենը երկաձգեց իր իշխանության ժամկետը՝ ընթացքում ստորագրելով և անցկացնելով ևս մի քանի ստրկական պայմանագրեր ՀՕՊ-ի և մնացած բաների մասին:

Այժմ այլևս զիջելու բան չկա, միայն ազատագրված Արցախը, որը սակայն կլինի Սերժ Սարգսյանի վախճանը: Այն կարող է լինել շատ դաժան, Հայաստանում կամ արտերկրում, քանի որ հասցրել է թշնամիներ վաստակել և՛ ներսի, և՛ դրսի քաղաքական ու անձնական շրջանակներում:

Հենց միայն Պուտինին և նրա հովանավորյալ Քոչարյանին նա մահու չափ հոգնեցրել է իր անկայունությամբ, անկանխատեսելիությամբ և անընդհատ արևմուտքի փեշի տակ մտնելով:  

Եվ Սերժ Սարգսյանն այս գիշեր դեռ ունի չարիքի փոքրագույնն ընտրելու հնարավորություն. Նրա փրկությունը Սասնա ծռերին ու նրանց սատարողներին անհապաղ ազատելու և հրաժարականի գործընթացը խելամիտ և հնարավորինս արագ կազմակերպելու մեջ է. այնպես, որ նախկին նախագահների ու նրանց նմանների հետդարձի հնարավորությունն էլ բացառվի:    

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing