Լրահոս

Սերժ Սարգսյանի վտանգավոր այցը Մոսկվա. ամեն բան կարող է փոխվել

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմենի Ռուսաստան։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Հայաստանի նախագահը ներկա կլինի Ռուսաստանում Հայկական մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությանը։ Ռուսաստանի մեր գործընկերների հետ աշխատում ենք այցի օրակարգի և հանդիպումների ժամանակագրության վրա»,- ասաց Տողանյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանի սպասվելիք այցը Մոսկվա իսկապես անկնկալ էր: Նախկինում չի եղել դեպք, երբ ՀՀ նախագահը հատուկ մեկնի որևէ երկիր Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը մասնակցելու: Իսկ եթե հաշվի առնենք, այն որ նոյեմբերի 24-ին պետք է ստորագրվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ապա նախագահի այցը էլ ավելի վտանգավոր երանգ է ստանում:

2013 թվականին ևս Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կնքումից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա և այնտեղից հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, որը անհնարին դարձրեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Փաստորեն Մոսկվա կատարվելիք նոյեմբերի 15-ի այցը  վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Այդ այցը իսկապես կարող է որոշիչ լինել Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Ի վերջո իշխանությունները և մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին հաճախ են սկսել խոսել այն մասին, որ համաձայնագիրը ԵՄ հետ կստորագրվի, եթե իհարկե խնդիրներ չառաջանան: Նման հայտարարություն նախագահ Սարգսյանը արել է օրեր առաջ ՀՀ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում:

Նոյեմբերի 15-ին Սերժ Սարգսյանին կարող են ստիպել կամ նա կարող է գալ համաձայնության Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ ու չստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը: Դրա փոխարեն նա կարող է երաշխքիներ ստանալ, որ 2018 թվականին քաղաքական աջակցություն կստանա ՌԴ-ից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing