Սերժ Սարգսյանի վտանգավոր հայտարարությունը

0

lragir.am -Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անհապաղ երկխոսության ու բանակցության սեղանի շուրջ նստելու կոչ է արել:

«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը: … Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ», ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ օրն էլ նա Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով ներքաղաքական իրավիճակի եւ բախումների հավանականության մասին, ասել էր. «Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ի՞նչ ասեմ»:

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի կանխվել է ահաբեկության փորձ: Ըստ հաղորդագրության, Սասնա ծռերի հետ կապ ունեցող երկու անձինք ծրագրել էին պայթուցիկներ տեղադրել ճանապարհներին, առեւտրի կենտրոններում, կամուրջներին՝ իշխանությանը որոշումներ պարտադրելու համար:

Ուշագրավ է, որ երեկ Սասնա ծռերը ուղերձ էին հղել երիտասարդներին, աջակցելով նրանց ակցիաներին:

Փաստացի, այս բարդ իրավիճակում Սերժ Սարգսյանը փորձում է ելքը գտնել վերջնագրերի կամ սպառնալիքների միջոցով: Երկխոսության ու բանակցությունների սեղանին նստելու կոչերի տակ փաստացի բաց սպառնալիքներ են. Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ», «Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ի՞նչ ասեմ» տիպի հայտարարությունները այլ բան չեն նշանակում:Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը փողոցում տիրող իրավիճակի մասին ունի՞ իրական պատկերացում: Կարող է դերվիշի շորեր հագնել ու դուրս գալ փողոց, եւ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Եվ գուցե այդ ժամանակ ձեռնպահ մնա նման վերջնագրերից, առավել եւս, որ ներկայում չափազանց բարդացել է ուժի կիրառումը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache