Լրահոս

Սերժ Սարգսյանին փաստի առաջ են կանգնեցրել

 

ցհհցգհֆգղֆգղդ

hayeli.am — Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևի խոսքով, «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: «Անշու՛շտ, սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն է և մոտենալը մեր պետությունների սահմաններին: Բնականաբար, սա իր արտացոլումը կգտնի ռազմավարությունում», հայտարարել է ռուս դիվանագետը:

Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, խոսք եղավ կազմակերպության՝ մինչև 2025 թվականը նախատեսած ռազմավարության մասին: Մասնավորապես այդ մասին խոսեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սակայն ո՛չ դրա բովանադակության, ո՛չ էլ առավել ևս ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք դիտարկելու մասին նախարարը չխոսեց: «Մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների ժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը: Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը», – փոխանցեց Նալբանդյանը:

Գալիք հոկտեմբերին Երևանում հավաքվելու են ՀԱՊԿ երկրների նախագահները, և սպասվում է, որ այդ գագաթնաժողովին այդ ռազմավարությունը վերջնականապես կհաստատվի: «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք պաշտոնական Երևանը դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և եթե այո՝ ապա ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի հետագա համագործակցությունը Հյուսիատլանտյան դաշինքի հետ: Պատասխան դեռ չունենք:

Նկատենք, որ Հայաստանը 1992 թվականից համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ միանալով Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, իսկ 1994-ից Երևանը ներգրավված է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում:

Հայաստանի իշխանությունները մշտապես հպարտացել են, որ կարողանում են ռազմաքաղաքական հավասարակշռություն պահել Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Մասնավորապես այն փաստը, որ մեր երկիրն անդամակցում է ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին` չի խանգարել արևմտյան կառույցների հետ արդյունավետ աշխատանքի համար, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրանց թվում է եղել:

Բայց հիմա ստացվում է, որ ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է:

Սա կասկածի տակ է դնելու Հայաստանի` որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պետության համբավն ու ինքնուրույնությունը մի կողմից: Ու ոչ միայն: Ռուսաստանը,  փաստացի ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է Մոսկվային ուղղված քայլ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հարևան Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, ու եթե Վրաստանի քայլը Կրեմլը համարում է թշնամական գործողություն, ապա չի բացառվում, որ Մոսկվան նաև հայ-վրացական հարաբերություններում սեպ խրի` Հայաստանին զրկելով ևս մեկ հարևանի և նրա կենսական հարաբերություններից:

Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...