Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել հայտնի հեղինակություն Ռոբսոնը

0

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սոչիի օդանավակայանում նրան դիմավորողների մեջ է եղել նաեւ Սոչիում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը։

Հիշեցնենք, որ Ռոբսոնը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն գործարար, այլեւ քրեական աշխարհում։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի մտերիմն է եւ հաճախ է այցելում Հայաստան։ Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները նրա հետ ծանոթություն են փնտրում եւ գտնում հենց Նեմեց Ռուբոյի օգնությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache