Լրահոս

Սերժ Սարգսյանն ասել է, թե ով է նոր վարչապետը

 

Session of the RA Republican Party’s Executive Body took place

lragir.am — Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ քննարկվել է վարչապետի ու կառավարության հրաժարականի խնդիրը: Սերժ Սարգսյանը նոր վարչապետի պաշտոնում առաջարկել է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Նա էլ կդառնա նոր վարչապետը:
«Քննարկվել է մեկ հարց: Ելույթ է ունեցել ՀՀ Նախագահը, որը կհրապարակվի: Իր հերթին, Կարեն Կարապետյանը ներկայացրեց առաջիկա անելիքները, որոնք ևս հանրությանը կներկայացվեն: Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում համապատասխան գործողությունները կլինեն»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` ավելացնելով, որ ՀՀԿ ԳՄ նիստում ելույթ է ունեցել նաև վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հովիկ Աբրահամյանը:

Հարցին` ՀՀ նախագահն ընդունե՞լ է Աբրահամյանի հրաժարականը` Զաքարյանը դրական պատասխան տվեց: Խոսելով Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեության մասին` ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ Աբրահամյանը դեռևս շատ անելիքներ կունենա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...