Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը համատեղ բիզնեսներ ունեն

2

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ի վերջո, ինչո՞ւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. ՀՀԿ այս թեկնածուի մասին հարցը վերջին շրջանում դարձել է հանրության լայն շրջանակների քննարկման առարկա:

«ՉԻ» տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանի վրա Սերժ Սարգսյանի «ստավկան» խոր արմատներ ունի: Նրանց բարեկամությունն սկսվել է վաղուց, երբ շատ տարիներ առաջ համատեղ բիզնեսներ են հիմնել, որոնք հետագայում հաջողել են:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ Սերժ Սարգսյանն իր բիզնես գործընկերոջ թեկնածությունն առաջադրի իբրև նախագահի թեկնածու:

Նշենք, որ բազմաթիվ այլ բիզնեսների ցանկում՝ Արմեն Սարգսյանի՝ Թուրքմենստանում ունեցած գազի բիզնեսի մեջ մասնաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանը»:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache