Լրահոս

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը լուծեցին Քոչարյանի հարցը

 

Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի խորհրդարանի ընտրության գործընթացի վերաբերյալ, հայտարարելով, որ չկա գաղափարական պայքար, լինելու է քսակների կռիվ եւ ինքն էլ որեւէ ցանկություն չունի առնչվել այդ ամենին:
Քոչարյանը միեւնույն ժամանակ քննադատել է ռեյտինգային տարածքային ընտրակարգը, դա համարելով քողարկված մեծամասնական եւ նշելով, որ այդպիսով միջկուսակցական պայքարը ստորադասվելու է անձերի միջեւ պայքարին, որի պարագայում ստացվելիք պատկերը, ըստ Քոչարյանի, դժվար չէ գուշակել:
Դժվար է պատկերացնել իհարկե, որ Ռոբերտ Քոչարյանը լինելու է Հայաստանում ընթացող գործընթացի պասիվ շահառու, եթե իհարկե իրականությանը համապատասխանում են Հայաստանում նրա եւ նրա ընտանիքի տնօրինած կապիտալի վերաբերյալ մամուլի հրապարակումները, որոնցից ոչ բոլորի վերաբերյալ է Քոչարյանը հանդես եկել հերքմամբ կամ դրա վերաբերյալ պահանջով:
Այդ հրապարակումների համաձայն, Քոչարյանների ընտանիքը Հայաստանում ունի բավականին շոշափելի տնտեսական ներկայացվածություն: Իսկ այդպիսի ներկայացվածություն ունեցող որեւէ անձ, լինի նախկին նախագահ, թե զբաղեցրած չլինի որեւէ պաշտոն, չի կարող անտարբեր լինել իշխանության ձեւավորման գործընթացի նկատմամբ: Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում սեփականության անձեռնմխելիությունն ավելի շուտ իշխանությունն է ապահովում, քան օրենքը եւ դատարանը:
Մյուս կողմից, Քոչարյանի արձագանքն ուշագրավ է այն տեսանկյունից, որ օրինակ նախորդ համապետական ընտրության փուլում՝ 2012-13 թվականներին, Քոչարյանը եթե անգամ չի արել ուղիղ շահագրգռության մասին որեւէ հայտարարություն, այդուհանդերձ չի էլ հայտարարել, որ չի ուզում առնչություն ունենալ գործընթացին:
Բանն այն է, որ 2008 թվականից ի վեր Հայաստանի ներքաղաքական զարգացումները մշտապես ուղեկցվել են Քոչարյանի ձեռքի կամ շնչի «առկայության» մասին ընկալումներով, իսկ Քոչարյանն ինքն էլ մշտապես հանդես է եկել հայտարարություններով ու մեսիջներով, որոնք առնվազն միշտ թարմ են պահել ինտրիգը, բաց են պահել նրա «վերադարձի» կամ այլ ակտիվ շահագրգռության ու մոտիվի թեման:
Իսկ այժմ ահա Քոչարյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որում գործնականում հայտարարում է «խաղից դուրս» լինելու մասին:
Ինչու՞: Ի՞նչն է պատճառը: Նա համարում է, որ սեփական շահի պաշտպանության լավագույն կամ նվազագույն ռիսկային տարբերակը ներքաղաքական գործընթացի ստվերային ինտրիգ չլինե՞լն է, կամ գործնականում է եկել այդ համոզմա՞ն: Թե՞ պարզապես պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ, այս կամ այն կերպ, ուղիղ, թե միջնորդավորված՝ որ չի խանգարում նրա ծրագրերին, փոխարենը Սարգսյանն էլ որեւէ կերպ ռիսկի չի ենթարկում Քոչարյանին:
Մյուս կողմից, Սահմանադրության փոփոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակը Սերժ Սարգսյանին դիրքային առավելություն տվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հանելով նախագահի ընտրությունն ու էական դարձնելով կուսակցականությունը: Այդ իրավիճակում զգալիորեն նվազեց ստվերից քաղաքական ներգրավվածության հեռանկարը:
Բանն այն է, որ նախագահի իշխանության բացակայության պարագայում իշխող համակարգի օրակարգից դուրս է գալիս յուրաքանչյուր հնգամյակի կամ առնվազն տասնամյակի ավարտին մեկ մարդու շուրջ պայմանավորվելու եւ նրան նախագահ դարձնելու խնդիրը: Այդ հանգամանքի առկայությունը ենթադրում է իշխող համակարգի մասնակիցների մի հոգեբանություն եւ մտածողության մոտիվացիոն հիմք, բացակայությունը՝ մեկ այլ:
Երբ կա իշխանություն կրող մեկ մարդու որոշելու խնդիրը՝ երկու ժամկետի սահմանափակության կարեւոր դրույթով, Ռոբերտ Քոչարյանն օրինակ առավել իրատեսական է դիտում այդ մեկ մարդը լինելու իր հնարավորությունը եւ դրա ուղղությամբ ստվերային աշխատանքի կամ ջանքի հեռանկարը: Որովհետեւ այդ դեպքում հնարավոր է, որ բազմաթիվ ՀՀԿ-ականների համար էլ այդ մեկ մարդու նախընտրելի տարբերակը լինի Քոչարյանը:
Երբ մեկ մարդու խնդիրը չկա, Քոչարյանը գործնականում շանս չունի համոզիչ լինել ՀՀԿ-ականների համար, որովհետեւ փոխվում է գործընթացների տրամաբանությունն ու իշխող համակարգի մասնակիցների հոգեբանությունը, մոտիվացիոն հիմքը:
Այդ պարագայում ստվերային ներգրավվածության հեռանկարը նվազում է էապես, ստիպելով կամ անցնել արդեն հրապարակային քաղաքական գործունեության, ինչին Ռոբերտ Քոչարյանը չի գնա մի շարք պատճառներով, կամ դադարել լինել ինտրիգի հանգույց կամ «խաչմերուկ», քանի որ դա արդեն ունի ոչ թե օգտակար գործողության, այլ ռիսկի ավելի մեծ գործակից:
Չի բացառվում իհարկե, որ «ռեւանշի» խնդրի համակարգային լուծումից բացի, որ կառավարման մոդելի փոփոխությամբ լուծեց Սերժ Սարգսյանը, Քոչարյանի ներկայիս դիրքորոշման համար զգալի դեր է ունեցել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հանգամանքը:
Այստեղ կա թերեւս երկու ասպեկտ: Կարեն Կարապետյանի նշանակումից հետո մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ նա ազգակցական, թե բարեկամական կապ ունի Քոչարյանների ընտանիքի հետ: Իսկ խնդիրն այն է, որ ներկայիս նախընտրական գործընթացում Սերժ Սարգսյանն ինքը քաշվել է մի կողմ եւ «առաջնագիծ» է մղել Կարեն Կարապետյանին, նա է կարծես թե գլխավոր դերակատարը կամ դեմքը նախընտրական գործընթացում: Այդ առումով, ստվերում կամ հրապարակավ հանդես գալ իշխանության կամ ՀՀԿ դեմ՝ նշանակում է հանդես գալ Կարեն Կարապետյանի դեմ: Չի բացառվում, որ այդ հարցում Քոչարյանի համար կաշկանդող դեր է խաղում հենց ազգակցական կամ բարեկամական կապի հանգամանքը: Իհարկե ավելանալով այն համակարգային գործոնի վրա, որը վճռորոշ հանգամանքն է երկրորդ նախագահի ներկայիս դիրքորոշման հարցում:
Կարեն Կարապետյանի հետ կապված մյուս հանգամանքն այն է, որ նա կարծես թե

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing