Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀԿ խմբակցության պատգամավորներին՝ նրանց հրավիրելով հանդիպման

0

azatutyun.am — Նախկին նախագահ, նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին, որում, ըստ «Արմենպրես»-ի, նշված է․

«Հարգելիներս, ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը: Հարգանքով՝ Սերժ Սարգսյան»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը դիմել է նման ուղերձով: Բաղդասարյանն ասաց նաև, որ այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այսօր: Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից, Բաղդասարյանը պատասխանեց․ «Այդ հարցը խմբակցությունը չի որոշում, դա պետք է որշի ՀՀԿ Գործադիր մարմինը կամ Խորհուրդը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache