good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանն ունի լծակներ Ծառուկյանին կրկին արգելելու քաղաքականությամբ զբաղվել. Նիկոլ Փաշինյան

 

«2015-ին Սերժ Սարգսյանն ուներ լծակներ Գագիկ Ծառուկյանին արգելելու զբաղվել քաղաքականությամբ, ինչո՞ւ 2016-ի վերջին կամ 2017-ին նա չունի այդ լծակները, որ արգելի Ծառուկյանին զբաղվել քաղաքականությամբ», — Facebook-ում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝  Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, քաղաքական որոշ հանգամանքների բերումով  անգամ ավելացել են:

«Հետևաբար, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որպեսզի «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ տանի դեպի իրեն: Ինչո՞ւ  Սերժ Սարգսյանին դա կարող է ձեռնտու լինել: Նշանակում է, նա համոզված է, որ ունի բավարար լծակներ կրկին, անհրաժեշտության դեպքում, Գագիկ Ծառուկյանին արգելելու քաղաքականությամբ զբաղվել», — ասաց նա:

Ն. Փաշինյանն ընդգծեց՝ շատ մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձևավորի Ազգային ժողովում։

«Բայց եթե հանկարծ դա տեղի չունենա, Սերժ Սարգսյանն ունի երկու տարբերակ՝ կամ «Ծառուկյան» դաշինքը մտնում է կոալիցիա, կամ եթե չի մտնում, ուրեմն կան լծակներ 2015-ի գործողությունների մի մասն անել: Իմ կանխատեսումն այն է, որ Սերժ Սարգսյանը 2008-ի կոալիցիայի ուժերին կամ այդ ուժերի մի մասին, կամ այդ ուժերի ներսում որոշակի ֆրակցիաներ պահում է որպես ռեզերվ, ի վերջո, 2017-ի արդյունքում խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մեծամասնությունը կամ ՀՀԿ-ի  կառավարությունն ապահովելու համար: Իհարկե, որոշակի լծակներ կստանան նաև այդ ուժերը, բայց դրանից էությունը չի փոխվում», — ասաց Ն. Փաշինյանը։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aysor.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara