Լրահոս

Սերժիկ Սարգսյան եւ Վլադիմիր Գասպարյան, ձեր շներին դաստիարակեք. բերման ենթարկված

 

87094

armtimes.com – «Երեկ ես Կասկադում նստած մարդ եմ սպասել, որտեղից ինձ ձերբակալել են, իսկ մարդկանց հայհոյանքներով տանում էին: Ես դիմադրություն ցույց տվեցի, մի երկու հատ ապտակ հասցրեցին»,- այս մասին Armtimes.com-ին պատմեց «Ժողովրդավարակն ուղի» կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը՝ մանրամասնելով, թե երեկ ժամը 13:00-ի սահմաններում իրեն ինչպես են ոստիկանները բերման ենթարկել ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս:

Նա այնտեղ ականատես է եղել բազմաթիվ ծեծված քաղաքացիների: «Այդտեղ այն կարգի սարսափելի ձեւով մարդիկ էին գալիս, արյունաշաղախ ձեւով, որ այդ մարդկանց ուղղակի որս անելով, հայհոյելով բերել են: Իմ բողոքը նրանում է, ո Սերժիկ Սարգսյան եւ Վլադիմիր Գասպարյան, եթե դուք մարդ եք, ձեր ոսիկաններին, ձեր շներին այդպես դաստիարակեք, որ մարդկային ձեւով մոտենան մարդկանց: Վերջիվերջո իրենք էլ մարդ են»,- հայտարարեց Վիգեն Դավթյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության զորքեր զորամասում էր պահվել 100-ից ավելի քաղաքացի, որոնք կեսգիշերն անց ազատ են արձակվել, ոմանց մարմնի վրա առկա էր բռնության հետքեր:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing