Լրահոս

Սևանում հրազենի գործադրմամբ՝ 2 զոհով միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է, կան բերման ենթարկվածներ

 

Այսօր երեկոյան Սևանում գրանցված միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Սևանում վիճաբանություն է տեղի ունեցել, միջադեպ է գրանցվել ինչի հետևանքով երկու զոհ կա: Գրանցված միջադեպի մասնակիցների ինքնությունը ոստիկանության ծառայողները պարզել են: Ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ կան»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր երեկոյան Սևանում գրանցված միջադեպի առթիվ քննություն է կատարվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 28-ամյա Դ.Ա.-ի սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովհանիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանին:

Աղբյուրը հայտնում է, որ այդ ընթացքում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան սպանել է 28-ամյա Դ. Ա-ն, իսկ Ա. Հովհաննիսյանի որդին վրեժխնդիր է եղել՝ սպանելով Դ.Ա.-ին։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing