Լրահոս

Սեյրան Օհանյանը՝ Գոռ Վարդանյանի մոտ հայտնաբերված զենքերի մասին

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Ժողովուրդ»-ը խնդրեց մեկնաբանել դերասան Գոռ Վարդանյանին ֆիլմ նկարահանելու համար զենք տրամադրելու հայտնի պատմությունը: Այս առնչությամբ Օհանյանն ասաց. «Ես այսօր ևս մեկ անգամ փաստում եմ, ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիլմ նկարահանելու համար ես եմ եղել պաշտպանության նախարարը, եւ մենք համապատասխան աջակցություն ենք ցուցաբերել, իսկ մնացածն իմ գործը չէ»։

Հարցին, թե ֆիլմի նկարահանումից հետո Գոռ Վարդանյանը արդյոք վերադարձրե՞լ է զենքերը ԼՂՀ ՊԲ-ին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չի հիշում, այդ խնդիրներով հատուկ մարմիններ են զբաղվել:

Հիշեցնենք, որ «Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատե» ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։ Բայց նա հայտարարել է, որ զենքերը ձեռք է բերել ԼՂՀ ՊԲ-ից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing