good-banner
Լրահոս

Սեյրան Օհանյանը առաջարկում է տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը

 

serzh-seyran-300x181

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել նոր ելույթով: Սեյրան Օհանյանը իր այս ելույթում անդրադարձ է կատարել երկրի հարստության անհավասար բաշխմանը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է.«Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:

Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն…:  Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ում ձեռքին է կուտակված երկրի հարստության մեծ մասը: Օհանյանը հայտարարում է, որ չպետք է հանդուրժել այս վիճակը: Փաստորեն Օհանյանը առաջարկում է տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը, որպեսզի հանրային հարստության նոր վերաբաժանում լինի: Առանց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացման հնարավոր չէ իրագործել Սեյրան Օհանյանի առաջարկը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing