Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել

1

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:

«ՀԺ»-ն երեկ փորձեց Սեյրան Օհանյանից ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է սույն տեղեկությունը: Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ դեռ որոշում չի կայացրել, եւ ԶԼՄ-ները սուտ լուրեր են հորինում: Փոխարենը առաջարկեց նմանատիպ լուրերը ճշտելու համար կապվել այն լրատվամիջոցների հետ, որոնք տարածել են դա: Այլ հարցերի պաշտպանության նախկին նախարարը չցանկացավ պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache