Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

147

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը:

Նա, սակայն, չցանկացավ պատասխանել այլ հարցերի, միայն նշեց, որ մեկ շաբաթ առաջ ստացել է ծանուցագիրը եւ ներկայացել քննչական մարմին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։

«Իրավական գործընթացներ են, որեւէ բան չեմ տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache