Լրահոս

Սեյրան Օհանյանը վախեցնում է արյամբ. զգուշացում Սերժ Սարգսյանին

 

152082_src

Երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կրկին հայտարարությամբ հանդես եկավ: Նախկին նախարարը այս անգամ անխնա քննադատության ենթարկեց գործող իշխանություններին: Նա գործող իշխանական համակարգը անվանեց արատավոր, իսկ ընտրությունների միջոցով փոփոխությունների չհասնելու դեպքում կանխատեսեց արյունալի իրադարձություններ. «Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան. եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»,-իր հայտարարության մեջ զգուշացրել է Սեյրան Օհանյանը:

Փաստորեն առաջին անգամ Սեյրան Օհանյանը բաց տեքստով խոսում է փոփոխությունների անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում կանխատեսում է արյուն: Իհարկե դժվար է պատկերացնել, որ Սեյրան Օհանյանը կամ նրան աջակցող ուժերը կգնան «Սասնա Ծռերի» ճանապարհով, սակայն փաստն այն է, որ իրերի նման դասավորությունը նա չի բացառում: Սեյրան Օհանյանը պատահական գործիչ չէ և դժվար թե էժանագին PR-ի համար նման հայտարարություն աներ: Սեյրան Օհանյանը ունի հստակ մտահոգություն և չի կարելի բացառել, որ հերթական անգամ ընտրությունների կեղծումը իրականություն կդարձնի նրա նախանշաց սցենարը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing