Լրահոս

Սեյրան Օհանյանի առաջարկը Կարեն Կարապետյանին

 

Այսօր մեկնարկեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այսօր վաղ առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն, այնուհետև գնալու են Հաղթանակի զբոսայգի։

Լրագրողների հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է՝ ՕՐՕ–ն գնալու է այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն:

«Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ միջազգային այն փորձը, պրակտիկան, որ գոյություն ունի քաղաքական վերնախավերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսին լրացնելով, դրականի վրա հենվելով և բացթողումներից ելնելով, համապատասխան վստահություն ձեռք բերելն է ժողովրդի մոտ և համապատասխան կառավարում ձևավորելը: Մենք գնալու ենք, այսպես ասած, լայնամասշտաբ փոփոխությունների և՛ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, և՛ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը»,–ասել է Ս. Օհանյանը։

«Եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել՝ թող զբաղվեն դրանով: Իմ դեմ ուղղված քայլ չեմ կարող ահմարել, որովհետև իմ գործունեության ընթացքում համապատասխան վեհարսկող մարմինները ստուգումներ են իրականացրել: »,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկան չի գործել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing