Լրահոս

Սեյրան Օհանյանի գլխին «սուր են կախել». ինչո՞ւ են փորձում նրան կապել «զինված խմբի» հետ. «Ժողովուրդ»

 

seyran-ohanyanbb-600x400

armlur.am-«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ նախապես պլանավորված մամուլի ասուլիսը երեկ չկայացավ: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Վահե Պապոյանը երկու տարբեր գրություններով անհեթեթ պատճառաբանություններով մերժեց լրագրողների մուտքը ՔԿՀ: Այս որոշումը թերեւս 2 պատճառ ունի. նախ որ լրագրողները չտեսնեն Շիրխանյանին, որը հաշմանդամ է դարձել կալանավայրում եւ ինքնուրույն չի կարողանում քայլել, երկրորդ` Շիրխանյանը խոստացել էր ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին մի քանի ուղերձ հղել:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրեւ հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո: Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգեւորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ:

Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»:

Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing