Լրահոս

Սեյրան Օհանյանի տարօրինակ հայտարարությունը

ohanyan

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով 800 հեկտար տարածքի վերաբերյալ քննարկումներին, ասել է.

«Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ և դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով, կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը կորցրած 800 հեկտար «անկարեւոր» տարածքի մասին բուռն արձագանք է ստացել հանրության շրջանում: Այս խնդիրն ի վերջո պետք է բարձրանար, որքան էլ փորձ է արվում բանակի, զինվորների մասին հերոսական պատմություններով, «միջազգային հանրության», «բանակցային գործընթացի» հանդեպ վախ ներշնչելով մոռացության տալ այն: Պարզ է դարձել, որ այդ տարածքները թողնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ «զինադադարի» մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի պայմանավորվածության արդյունքում, որտեղ Արցախը չի եղել: Դա տեղի է ունեցել նաեւ քաղաքական դասի մեծամասնության «համախմբման» արդյունքում:

Թե ինչ է ստացել դրա դիմաց Հայաստանը՝ այս հարցի պատասխանը չկա եւ չի էլ կարող լինել՝ տարածքը նախ ոչ մի բանի հետ չեն փոխում, եւ երկրորդ՝ այսպիսի քաղաքական դասի պարագայում պետք է ենթադրել, որ ոչինչ: Հայաստանի քաղաքական դասը վաղուց ծրագրավորված է այս «գաղափարով»:

Սեյրան Օհանյանն ինքն էլ է ձայնակցել տարածքների անկարեւորության մասին այս արշավին, թեեւ որպես ՀՀ պաշտպանության նախարար՝ դրա իրավունքը չուներ: Եվ մայիսի 23-ի հայտարարության մեջ նա գուցե փորձում է շտկել վիճակը, բայց առաջանում են նորանոր հարցեր:

Ի՞նչ է նշանակում «մենք չենք մոռանում մեր պատմական տարածքները»: Այդ 800 հեկտարն արդեն պատմական տարա՞ծք է: Ինչպես ասենք Արեւմտյան Հայաստանը: Գուցե արդեն ժամանա՞կն է Հայաստանում բացել օրինակ Թալիշ ռեստորան, Ջրաբերդ առողջարանային համալիր եւ այլն:

Ի՞նչ է նշանակում Սեյրան Օհանյանի այն խոսքը, թե այդ տարածքները գտնվում են ՊԲ կրակային խոցման շրջագծում: Այդ տրամաբանությամբ, կարելի է հեռահար հրետանի տեղադրել Թուրքիայի հետ սահմանին եւ ասել, որ Արեւմտյան Հայաստանի տարածքի մի մասը գտնվում է մեր բանակի խոցման շրջագծում, վերահսկողության տակ:

«Պատմական տարածք» հասկացությունը իրականության մեջ սոսկ հոգու մխիթարանք է, արդարացում, անգործության ու անպատասխանատվության վկայություն: Պատմությունը դաժան բան է, ժողովուրդների պայքարն ու մրցակցությունը՝ անդադար գործընթաց: Տարածքը բնակեցնելը, պահելը տվյալ երկրի ու ժողովրդի կենսունակության, մրցակցայնության վկայությունն է՝ դրանից բխող հետեւանքներով:

Հայկական քաղաքական դասը սովորություն ունի «համարժեք» երեւալու միջազգային նորմերին ու իրավունքին, խնամքով մոռացության տալով այն հանգամանքը, թե ինչպես է ձեռք բերվում այդ իրավունքը:

Կիսվիր ընկերներիդ հետ

Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing