Լրահոս

Սեյրան Օհանյանի ուժեղ որոշումը

 

eng146182748263

armtimes.info — Տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի ցանկանում գլխավորել ՀԱՊԿ-ը: Հոկտեմբերին Երեւանում նախատեսված է ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր այդ բլոկի գլխավոր քարտուղար Բորդյուժան, նշանակվելու է նոր ղեկավար Հայաստանից: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նոր գլխավոր քարտուղարը լինելու է հենց Սեյրան Օհանյանը:
Օհանյանի խոսնակը հրաժարվել էր մեկնաբանել այս տեղեկությունը:
Սեյրան Օհանյանի մերժումը կլիներ ուժեղ քայլ, անկախ նրանից՝ նա կմնա իր պաշտոնում, թե ոչ:
Ով ով, բայց Օհանյանն ամենից լավ գիտե, թե ինչ է ՀԱՊԿ-ը եւ դա զգացել է անմիջականորեն: Այս կազմակերպությունը որպես բլոկ ըստ էության գոյություն չունի, այն ընդամենը Ռուսաստանի ծրագրերի լեգիտիմացման միջոց է: ՀԱՊԿ-ը երբեւէ չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, ավելին, այդ բլոկի շրջանակներում կնքված պայմանագրերը էականորեն սահմանափակում են Հայաստանի պաշտպանական հնարավորությունները:
ՀԱՊԿ-ը ուղիղ պատասխանատվություն է կրում ապրիլյան պատերազմի եւ այդ պատերազմում հեղված հայ զինվորների արյան համար: Բանն այն է, որ եթե դա լիներ իսկապես դաշինք եւ կատարեր իր պարտավորությունները, այդ պատերազմը չէր լինի: Ադրբեջանը երբեք չի հարձակվի, եթե չունենա ՀԱՊԿ-ի ու մասնավորապես Ռուսաստանի երաշխիքները:
Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում խիստ որոշակի վերաբերմունք է ձեւավորվել Ռուսաստանի հանդեպ, եւ հիմա Մոսկվայում ձեւեր են որոնում մի կողմից հայերին սիրաշահելու, մյուս կողմից, որ ավելի կարեւոր է՝ հետագա զարգացումների պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար:
Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման շրջանում պահպանեց հայկական բանակի ինքնիշխանությունը, որը հնարավորություն տվեց վերջին տարիներին կանխել ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումները եւ տապալել ապրիլյան ռուս-ադրբեջանական պլանը: Դրանից հետո Մոսկվան ձեռնամուխ եղավ այդ «խոչընդոտի» վերացմանը, այն է՝ հայկական բանակի «աբսորբցիային»: Կնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնց բանակն ու նրա ղեկավարությունն ըստ էության չընդդիմացան:
Սեյրան Օհանյանի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կլիներ այս գործընթացների տրամաբանական շարունակությունը եւ «լեգիտիմացումը», հաշվի առնելով նաեւ նրա կերպարն ու վաստակը: Շատ են ուզում՝ թող նշանակեն օրինակ Յուրի Խաչատուրովին կամ Հայկ Քոթանջյանին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am