Լրահոս

Սեյրան Օհանյանին կփոխարինի Վիտալի Բալասանյանը, Նալբանդյանին՝ Վիգեն Սարգսյանը. ՀԺ

 

87439

novostink.ru —  Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին անգամ կվարի կառավարության նիստը։ Արդեն երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստերից հետո կհայտարարվի Աբրահամյանի և նրա կաբինետի հրաժարականի մասին։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու, այդ թվում անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունն է շրջանառվում։

Պաշտպանության նախարարի թեկնածուների շարքում շրջանառվում է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի անունը։ Իշխանության վերնախավում ի թիվս մի շարք պաշտոնանկությունների և նշանակումների՝ քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի փոփոխությունից հետո նշանակվելու է արտգործնախարար»,-գրել է թերթը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...