Լրահոս

Սեյրան Օհանյանին վախեցնում են ձերբակալությամբ. ինչ հակահարված կլինի

 

seyran

Նախընտրական կրքերը շարունակում են թեժանալ: Երեկ Սեյրան Օհանյանը իր գործընկերների հետ հանդես եկավ ասուլիսով և հստակ հասկանալի դարձավ, որ նա վճռական է տրամադրված: Իշխանություններին սկսել է անհանգստացնել երկար տարիներ զինվորական ամենաբարձր պաշտոնները զբաղեցրաց գործչի վճռականությունը:

Սեյրան Օհանյանի երեկվա ասուլիսը եղել է այն ազդանշանը, որից հետո իշխանությունները պետք է անցեն  հարձակման ու ամեն կերպ փորձեն թուլացնել Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքը: Այս է պատճառը, որ այսօր մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ «չարաշահումների, յուրացումների» մասին։ Մամուլի հրապարակման մեջ նշվում է, որ սկվելու են աղմկալի ձերբակալություններ, որոնց առանցքում լինելու է նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Փաստորեն, իշխանությունները փորձում են Սեյրան Օհանյանին վախեցնել ձերբակալությամբ: Հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը, մտնելով քաղաքական պայքարի մեջ, իրերի նման դասավորությունը հաշվի է առել: Երեկվա ասուլիսում նախկին նախարարը հայտարարեց, որ իր և իր թիմի նկատմամբ կատարվող հարձակումներին լինելու են հակահարվածներ: Հետաքրքիր է, թե ինչ հակահարված կտա Օհանյանն այս դեպքում, երբ նրան սպառնում են ձերբակալությամբ: Գուցե նա մեջտեղ հանի հետաքրքիր փաստեր, որոնք փաստարկված կպատռեն գործող իշխանությունների դեմքը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing