Լրահոս

Սեյրան Օհանյանն ամսական 4000 դոլար տան վարձ է տալիս. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Փետրվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը:

Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ՝ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ: Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարը ամսական չորս հազար դոլար վարձավճար է տալիս: Արդյո՞ք հավաստի են այս տեղեկությունները, փորձեցինք ճշտել «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցմանը, նշեց. «Դա անձնական բնույթի հարց է, ես այդպիսի հարցերի մեջ չեմ մտնում, իրենից պետք է ճշտեք»»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://www.dialogue.am/seyran-ohanyani-vardzov-tuny/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing