Լրահոս

Սեյրան Օհանյանն իշխանության գալու դեպքում կզբաղվի մարտի 1-ի բացահայտմամբ

 

RA Minister of Defense Seyran Ohanyan pays a visit to the RA Armed Forces peacekeeping brigade in frames of the launch of a new phase of training

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվում է այսօր անուններ տալուց: Այս մասին Օհանյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ իրեն կարող են մարդիկ տեսնել նաեւ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս: Սեյրան Օհանյանը դա համարեց նախընտրական քարոզարշավի անբաժան մաս: «Քաղակակիրթ ձեւով, սահամանդրությամբ ընձեռված հնարավորությունների շրջանակներում, խաղաղ պայմաններում եւ բարեկրթորեն մոտենանք մեր պարտականությունների կատարմանը եւ ժոովրդին տանենք նրան, որպեսզի իրենք բարեկիրթ կերպով կատարեն ընտրությունը»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հետընտրական զարգացումների ժամանակ փողոց դուրս կգա՞ն:

Armtimes.com-ի մյուս հարցին՝ եթե այս դաշինքը գա իշխանության, արդյո՞ք 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում, նա այսպես պատասխանեց. «Ոչ միայն մարտի մեկը, ինչու ենք մենք մեր շեշտը դնում մարտի 1-ի վրա: Ուրեմն, եթե գործեր կան, որոնք չբացահայտված են, իրավապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչեւ վերջ»:

Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հետ համագործակցությանը, մանասվորապես այն խնդրին, թե Բաբայանն է զբավում դաշինքի բանակցություններին, Սեյրան Օհանյանն ասաց. «Սամվել Բաբայանի հետ մենք ունեցել ենք, ունենք հարաբերություններ, մտերիմ հարաբերություներ, բայց այն, որ ասվում են՝ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ՝ այդպես չէ: Մնաց հարցերը կարող եք իրեն տալ»:

Սեյրան Օհանյանը խուսափեց  իշխանափոխություն ձեւակերպումն օգտագործելուց: Հարցին՝ այս դաշինքը  գնում է իշխանափոխությա՞ն, նա այսպես պատասխաեց. «Ուրեմն ուզում եմ ասել հետեւյալը՝ ոչ միայն աս դաշինքը, այլ յուրաքանչյուր կուսակցույուն ու յուրաքանչյուր քաղաքական ուժ, որոնք որ այսօր ձեւավորվել են, գնում են իշխանություն ձեւավորելու: Նույնն էլ մենք՝ գնում ենք իշխանություն ձեւավորելու: Իշխանության ձեւավորման ընթացքում, այն ժամանակահատվածում, ովքեր, որ կարողանան մեր ժողովրդի մոտ մեծ քվեներ ձեռքբերել, հենց նրանք էլ կլինեն այդ իշխանության տերերը»:

Եթե ՀՀԿ-ն կրկին իշխանության լինի, նրա հետ կազմե՞ք կոալիցիոն կառավարություն՝ լաագրողներից մեկը հարցրեց Օհանյանին: Վերջինս ամեն ինչ ասաց, բայց հարցին հստակ չպատասխանեց. «Մենք դեռեւս համապատասխան աշխատանք պետք է կատարենք, որպեսզի ունենեանք համապատասխան քվե մեր ժողովրդի մոտ: Կարծում եմ, որ ժողովուրդը համապատասխանաբար վստահում է բոլոր կուսակցություններն, մենք հարգում ենք բոլոր կուսակցություններին, դաշիքների գոծունեությունը: Ես բոլորին մաղթում եմ առողջ, մրցակցային պայքար, որտեղ որ կձեւավորվի համապատասխան ուժ, որը մեր երկիրը կղեկավարի»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing