Շաբաթվա աստղագուշակ 20-26 փետրվարի
Բումերանգի սկզբունքը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
Խոյ
Սիրո մեջ ձեզ սպասվում են տպավորություններ և անհանգստություններ: Դուք ասես գլխապատառ կմտնեք կյանքի հորձանուտի մեջ: Լավ կլինի , որ խոյերը իրենց ընտրյալի համար մի փոքր նվեր պատրաստեն: Սակայն շաբաթվա վերջում սպասվում է ձեզ անհամաձայնություն սիրելիի հետ, քանի որ հավաքվել են շատ մանր խնդիրներ, որոնք պահանջում են լուծում:
Ցուլ
Մոտ օրերս դուք լիովին կզգաք սիրելիի հոգատարությունն ու աջակցությունը : Աշխարհը այնքան էլ թշնամաբար չէ տրամադրված ցուլերի նկատմամբ: Ձեր խնդիրն է չլինել դյուրագրգիռ և քմահաճ և մարդիկ իրենք իրենց կձգտեն դեպի ձեզ:
Երկվորյակ
Երեքշաբթի ձեր ավելորդ կրքոտությունը սիրային հարաբերություններում կարող են ճիշտ չհասկանալ:Երկվորյակին կարող է ռոմանտիկ ծանոթություն սպասվել ուրբաթ օրը: Այդ ծանոթությունը կբարձրացնի ձեր ինքնավստահությունը և ձեր վերաբերմունքը կյանքին կդառնա դրական:
Խեցգետին
Ռոմանտիկ հարաբերությունները կկարգավորվեն, բայց շատ բան կախված է ձեզանից: Խեցգետինը հանգստյան օրերին կարող է հանդիպում ունենալ սիրելիի հետ , որը նրան շատ ուրախություն կպարգևի, բայց և նաև անհանգստություն: Այս շաբաթ անձնական կյանքը կարող է լինել շատ ծախսատար:
Առյուծ
Ձեր սիրտը հիմա ինչ-որ նոր բան է ուզում, իսկ նախկին հարաբերությունները դադարել են հետաքրքրել ձեզ: Հնարավոր է առյուծը ունենա հանդիպում, որը կթարմացնի նրա , բայց և հնարավոր է գլուխը կորցնի:
Կշեռք
Այս շաբաթվա ամենահաճելի ապրումները կապված են ճամփորդության հետ:Կշեռքները կամ տանից հեռու մի վայրում կգտնեն իրեն ց կեսին, կամ սիրելիի հետ կմեկնեն հաճելի ճամփորդության: Սիրելիին հաճելի նվեր գնեք տոնի կապակցությամբ:
Կարիճ
Սիրելիի հետ հարաբերությունները կդառնան ավելի ջերմ և մտերմիկ: Երեքշաբթին և ուրբաթը բարեհաջող են հանդիպման և ժամադրության համար ՝ եղեք հանգիստ և լավատես:
Աղեղնավոր
Ձեր հարաբերություններում հնարավոր են որոշակի անհամաձայնություններ և բացթողումներ: Աշխատեք սիրելիին չխաբել և չլռել այն մասին, թե ինչն է ձեզ անհանգստացնում, այլապես չեք կարողանա խուսափել կոնֆլիկտից: Չնայած ձեր սիրելին ձեզ խանդում է նաև առանց պատճառի:
Այծեղջյուր
Անձնական կյանքում աշխատեք հասկանալ , թե իրականում ինչ եք ուզում և ինչպես եք դրան հասնելու:Հինգշաբթի հնարավորություն կստեղծվի ուղղել ձեր սխալը: Անպայման արեք այն, ինչը վաղուց էիք ծրագրավորել և ձեր հաջողությունը ձեզ կգա:
Ջրհոս
Այս շաբաթ ձեր անձնական կյանքում հնարավոր է հաջող շրջադարձ տեղի ունենա: Վիրավորանքն ու հիշողությունները ետ կգնան և դուք նորից կզգաք, որ սիրելի եք և ձեր կարիքը զգում են: բարեհաջող են հանդիպման համար երեքշաբթին , չորեքշաբթին և ուրբաթը:
Ձկներ
Էմոցիոնալ լարվածությունը աստիճանաբար իջնում է: Դուք կսկսեք զգալ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում էր: Երազանք մտածեք, և այն անպայման կկատարվի: Լարվածությունը հարաբերություններում նահանջել է , իսկ ինչ կլինի առջևում , կախված է ձեզանից:
