Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ ( 6 12 փետրվարի 2017)

 

hermandadblanca_org_signo-zodiacal-horoscopo

Բումերանգի սկզբունքը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

1 xoy

Ճիշտ ժամանակն է դադարել ձեր նկատողություններով վիրավորել սիրելիին, ավելի լավ է օգնեք նրան գլուխ հանել դժվարին իրավիճակից: Ցանկալի է շրջապատին չպատմել ձեր անձնական կյանքի մասին: Երկուշաբթին և հանգստյան օրերը բարեհաջող են հանդիպման և ժամադրության համար:


2 CUL

Այս շաբաթը ձեզ նորից  հետ կբերի սիրելիի հետ հարաբերությւոնների դժվարին հարցերին: Ձեզանից կպահանջվի համբերություն և հնարավոր է ներելու կարողություն: Ուրբաթը բարեհաջող է միասին ստեղծագործելու համար, գոնե խոհանոցում:


3 ERKVORYAK

Ընտանիքում հարաբերությունները կդառնան հանգիստ և հավասարակշիռ: Աշխատեք ձեզանից կախման մեջ գտնվողներին ավելի շատ ազատություն տալ: Հարազատներին և հատկապես սիրելիին վերահսկելու փորձերը հաջողություն չեն ունենալու:Ճիշտ ժամանակն է տանը պարտականությունները բաժանելու և ձեր խոսքին կլսեն:


4 XECGETIN

Ազատություն տվեք զգացմունքներին և ցանկություններին, բայց ձեր պահվածքով խանդի առիթ մի ստեղծեք: Դուք կարող եք սիրելիին մտածելու տեղիք տալ, եթե բացեիբաց սիրախաղ անեք այլ մեկի հետ: ՈՒրբաթ օրը կայանալիք ռոմանտիկ հանդիպումը լույս կսփռի ձեր հարաբերությունների վրա և կվերացնի անվստահության վերջին նշույլները:


5 ARYUC

Այս շաբաթ ձեր անձնական կյանքը կարող է դառնալ ավելի գրավիչ, քան հետաքրքիր սիրավեպը: Չորեքշաբթի և ուրբաթ հնարավոր է ձեզ սպասվի ռոմանտիկ արկածներ: Շաբաթվա վերջին ձեր հարաբերությունները սիրելիի հետ կմտնեն նոր փուլ՝ ավելի լուրջ:


6 KUYS

Սիրելիի հետ շփման ժամանակ եղեք ավելի նրբանկատ: Զսպեք բացասական էմոցիաները ՝չէ որ դրանք դուրս գալով կարող են փչացնել ամեն ինչ և առաջ բերել անվստահություն ձեր հանդեպ:Ուրբաթը բարեհաջող օր է հանդիպման համար, միայ թե չարժե կառչել մանր թերություններից, որոնք ունեն բոլորը:

7 KSHERQ

Ճիշտ ժամանակ է սկսել ձեր իմիջը փոխել: Դուք ձեռք կբերեք ցանկալի մագնիտիզմ և ձեր հարաբերությունները սիրելիի հետ կվերափոխվեն: Մի կողմ դրեք կաշկանդվածությունը, մոռացեք սկզբունքների մասին: Սերը շատ վառ և նոր բաներ կբերի:


8 KARICH

Այս շաբաթ դուք կլինեք անկրկնելի և կլինեք ուշադրության կենտրոնում: Կենսասիրության և հմայքի ճառագումով դուք կգրավեք հակառակ սեռի ուշադրությունը: Այնպես որ կարող եք ձեզ ճոխություն թույլ տալ և անձնակունում ընտրություն կատարել:


9 AXEXNAVOR

Չերժե կուրորեն տրվել կրքերին: Ցավոք, ընտանեկան խնդիրների լուծման համար այս շաբաթը բարենպաստ չէ: Աշխատեք համբերատար լինել ՝ վաղ թե ուշ դուք հասնելու եք ձեր ուզածին:


10 AYCEXJYUR

Ընտրեք սիրային հարձակման ձեր տակտիկա: Այն ոչ մի դեպքում չպետք է լինի ծայրահեղություններց ծայրահեղությունների գիրկը ընկնելը, ինչը կբարդացնի հարաբերությունները: Սիրելիին ավելի շատ խնամք և հոգատարություն տվեք:


11 JRHOS

Սիրելին հասկանալով է վերաբերվում ձեր աշխատանքային պրոբլեմներին: Չփորձեք ամբողջ առօրյան գցել սիրելիի վրա, լուծեք ընտանեկան խնդիրները միասին:


12 DZKNER

Աֆրիկական կրքերը մի փոքր հանդարտվել են , նրանց փոխարինելու են գալիս ընկերությունն ու փոխհամաձայնությունը: Երեքշաբթին բարեհաջող օր է սիրելիի հետ սրտան ցզրուցելու համար: Որքան ջերմ խոսքեր և ուշադրության նշաններ լինի ձեր կողմից, այնքան հասկանալի և մոտ կլինեք դուք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing