Հորոսկոպ+ Շաբաթվա աստղագուշակ

Շաբաթվա աստղագուշակ հուլիսի 4-10

 

shabatva astxagushak hulisi 4-10


1 xoy

Հիմա դուք հմայիչ եք և շատ անբռնազբոս: Դա այնքան ժամանակ է գրավիչ, քանի դեռ չի ձանձրացրել: Աշխատեք չչարաշահել շրջապատի բարեկամական վերաբերմունքը ձեր քմահաճությունների և հնարքների նկատմամբ:


2 CUL

Ինչպես երևում է դուք հայտնվել եք խառնաշփոթ իրավիճակի մեջ, և վերջնական որոշման համար ձեզ քիչ ժամանակ է մնում: Հավաքվեք և ինքներդ ձեզ մի խաբեք՝ արդյո՞ք ձեզ համար այնքան թանկ է այն մարդը ում մասին մտածում եք, թե՞ պարզապես երևակայությամբ հարաբերություններ եք ստեղծել և դա ոչինչ չի նշանակում:


3 ERKVORYAK

Նոր ռոմանտիկ արկածը հիմա կզբաղեցնի ձեր բոլոր մտքերը և ձեր ողջ ազատ ժամանակը: Դուք լավատեսորեն եք տրամադրված և նույնիսկ մի փոքր ոգևորված: Շաբաթը լի կլինի հաճելի իրադարձություններով: 


4 XECGETIN

Շաբաթվա սկզբին դուք կարող եք երազել միայնության մեջ սիրո մասին՝ առանց ձեր երազանքների և նպատակների իրականացման: Սակայն ուրբաթը ձեզ կնվիրի նոր ծանոթություն և հրաշալի հանդիպում որը կփոխի ձեր ապագան:


5 ARYUC

Ձեզ սպասվում է անձնական կյանքում այդքան սպասելի հաջողությունը: Մի քմահաճեք, այլապես հաջողությունը ձեզանից երես կթեքի: Սովորեք գնահատել այն ինչ ունեք: Շաբաթը ամենաբարեհաջող օրերից է միասին անցկացնելու համար:


6 KUYS

Ձեր հարաբերություններում սառնությունը դեռ ոչինչ չի նշանակում: Մի խտացրեք գույնները, այլ աշխատեք ձեր պահվածքով ուղղել սխալները: հինգշաբթի ավելի լավ է սիրելիի հետ չքննարկել խնդիրներ, քանի որ դուք ինքնուրույն էլ կարող եք դրանք լուծել:


7 KSHERQ

Այս շաբաթ կշեռքներին շատ սազական կլինի մեծահոգությունը: Եվ իրոք պարզապես ծիծաղալի կլինի ինչ-որ մանրուքներից վեճեր սարքելը, որոնք ոչ մի լավ բան չեն բերի: Երեքշաբթի կ ամ չորեքշաբթի ձեր ընտրյալի համար մի փոքրիկ նվեր գնեք:


8 KARICH

Եթե հարաբերությունների պարզաբանումը ոչ մի արդյունքի չի բերել, չարժե տրվել ալկոհոլին, միևնույն է դա չի օգնի: Մի արագացրեք իրադարձությունները: Ուրբաթ ժամանակ անցկացրեք ընկերների շրջապատում և հնարավոր է այնտեղ պատմությունը բավական լինի, որպեսզի ձեզ ուշքի բերի:


9 AXEXNAVOR

Սկսել է ծաղկել ձեր սիրո ծաղիկը: Բայց աշխատեք միայն ձեր մասին չմտածել և եթե նույնիսկ դուք փոխադարձ զգացմունքներ չզգաք միևնույն է զսպեք ձեր գոռոզությունը: Ուրբաթը և շաբաթը բարեհաջող են հանդիպման համար: 


10 AYCEXJYUR

Երեքշաբթի սիրելիի հետ շփումը պետք է հայտնվի առաջին տեղում: Դա բարեհաջող պահ է, որպեսզի միմյանց ասեք կարևոր խոսքերը և ճիշտ մակարդակի վրա պարզեք հարաբերությունները: Շաբաթ օրը ավելի լավ է չտրվեք անհիմն խանդին:


11 JRHOS

Անսպասելի ծանոթությունը կարող է վերածվել ուժեղ զգացմունքի: Միայն թե մի արագացրեք իրադարձությունները, քանի որ դրանք պետք է դասավորվեն աստիճանաբար: Շատ ժամանակ հատկացրեք միմյանց ճանաչելու:


12 DZKNER

Դուք պարզապես բացառիկ եք ամառային արևի ոսկեգույն շողերի ներքո: Բայց ձեր հմայքը կարող է խամրել մութն ընկնելուն պես: Մի ձգտեք ռոմանտիկ հանդիպման լուսնի լույսի ներքո, այլ աշխատեք սահմանափակվել ցերեկային շփումով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am